Անուշ.
Բարև ձեզ: Կենսաբանական ակտիվները, օրինակ՝ ծառերը, համարվու՞մ են մաշվող հիմնական միջոցներ, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվել ծառի մաշվածությունը, օրինակ՝ ձեռք եմ բերել 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառ, ինչպե՞ս տամ թղթակցությունները: Ու հանրային հատվածի հաշվապահություն է, և դրա համար են պետք թղթակցություններ:
Կանխավ շնորհակալություն:
Նախ 1. պետք է ասեք ծառատեսակները, քանի որ օգտակար ծառայության համար սահմանված ժամկետները տարբեր են: 2. Հիմնական միջոց դասակարգվելու համար դրա սկզբնական արժեքը պետք է գերազանցի 25 000 դրամը, կարծում եմ, որ ունեք կապիտալացվող ծախսեր այս և հետագա տարիների համար, այն Դուք կապահովեք: Իսկ դրանք պտղատու չե՞ն, մի քանի տարի հետո բերք չի՞ ակնկալվում, թե՞ դեկորատիվ ոչ պտղատու են և պետք է աճեն: Նայեք նաև հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը, Բաժին 14. Գյուղատնտեսություն, դտ 0513, կտ 251/252:
Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝
Հոդված 121. Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից՝
1) ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով մինչև 50 հազար դրամ (ներառյալ) արժողությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքի չափով ծախսը համախառն եկամտից ամբողջությամբ նվազեցվում է այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվները ձեռք բերելու հարկային տարվա ընթացքում:
Այսինքն՝ 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառը մաշվածքի ենթակա չէ, այլ միանգամից ծախսագրում եք ձեռքբերման տարում:
Ալլա ջան, իսկ եթե տեղի է ունեցել նման սխալ և 50 000 ից պակաս սկզբնական արժեք ունեցող ՀՄ մաշվում է 5 տարի /հարկայինով/ , արդյոք դա կոպիտ խախտում է