Ինչպե՞ս կատարել ձևակերպումը

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող: Ծառայություններից իրացումը կազմել է 100 000 դրամ: Ինչպե՞ս կատարեմ եկամտի և շրջանառության հարկի ձևակերպումը:

Կանխավ շնորհակալություն,
Գոհար

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վարշամ

Բարև Ձեզ, հարգելի Գոհար:
Թղթակցությունները կլինեն հետևյալը, եթե ենթադրենք, թե գումարը դեռևս չի ստացվել (գումարի ստացումը որևէ էական փոփոխություն չի առաջացնի, 2212 հաշիվը կփախարինվի կամ 2511 կամ 2521 հաշվով)
Դ-տ 2212 Կ-տ 6114 100,000-100,000*5%=95000 դրամ
Դ-տ 2212 Կ-տ 5241 5000 դրամ
5241 հաշիվը ընդանրապես ցույց է տալիս պարտք բյուջեի հանդեպ շահութահարկի գծով, սակայն Ձեր ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և Ձեր մոտ ամենայն հավանականությամբ շահութահարկի գծով որևէ հարաբերություն չի առաջանալու:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 093-12-09-69 կամ 095-66-13-19 հեռախոսահամրներով:

N...

Հարգելի Վարշամ, ինչու՞ 5241 և ոչ 5249, իսկ շրջանառության հարկի գծով ծախսը ինչպե՞ս եք ձևակերպելու:
Իմ կարծիքով ծառայության մատուցման հաշիվ ապրանքագրի հիման վրա
Դտ. 2212 Կտ.6114 100,000
իսկ դրանից առաջացած շրջանառության հարկը յուրաքանչյուր եռամսակի վերջում ձևակերպել
Դտ. 7138 Կտ.5249 5,000
չէ՞ որ դա ծախս է:
Համամիտ չե՞ք ինձ հետ: