Արամ․ Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ texservice-ի լիազորի փոփոխումը ինչպե՞ս կարող եմ անել։ Պե՞տք է լիազորագիր տրվի, որ հարկայինով կարողանամ ստորագրություն անել։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Լիազորի փոփոխում Լիազորի կոդերի վերականգնում Արդյոք գործատուն կարող է տեսնել, թե իր նախկին աշխատակիցները հիմա որտե՞ղ են աշխատում Լիազորի գրանցման համար հայտի ներկայացում Լիազորի գրանցման վերաբերյալ
Ամբողջը կատարվում է օնլայն, մտնում եք taxservice.am օգտվողի անունով և այն տեղ խմբագրում եք լիազորի տվյալները։
Պետք է մուտք գործեք ներկա լիազորի էջ և ավելացնեք նոր լիազոր, դրանից հետո ապաակտիվացնեք հինը:
Լիազորագրի կարիք չկա։ Ձեր հարկայինի էջից առցանց գրանցում եք նոր լիազորի տվյալները և պասիվացնում եք հին լիազորին։
Մուտք եք գործում լիազորի էջ, նախորդ օգտվողին ապակտիվացնում եք, նոր օգտվողին գրանցում եք և տալիս ակտիցացնել:
Հարկայինից ասում են. պետք է դիմում գրվի և իրենց մեյլին ուղղարկվի: Իրենք լոգին, պարոլը կուղարկեն մեյլին, ԱՁ-ի տերը իրա օգտվողի լոգին և պարոլը չգիտի:
Կարող եք օգտվել «Առցանց լիազորի կառավարման համակարգում» օգտվողի ակտիվացում և լիազորությունների շնորհում հոլովակից.