Ինչպե՞ս կազմակերպել հաշվառումը

Անժելա․

Հարգելի հաշվապահներ, ես բացել եմ ՀԿ և ունեմ հետևյալ հարցը․

Ունեմ երկու գրանցված աշխատող, պետք է տամ եկամտային հարկի հաշվետվություն։ Ես անցկացնում եմ վճարովի սեմինարներ, որի արյունքում եմ վճարելու աշխատողներիս, կասե՞ք՝ այս դեպքում ո՞նց անեմ հաշվառումս և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ, նշեմ, որ աշխատում եմ հիվանդ երեխաների հետ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Սովորական կարգով ներկայացնելու եք ամսական եկամտային հարկի ու սոց. վճարի հաշվարկ, իհարկե աշխատողների գրանցման հայտերը ներկայացնելուց հետո: Աշխատողների աշխատավարձերի չափը պետք է կազմի ոչ պակաս 92 618 դրամից:

Angel

Կես դրույքով կարո՞ղ եմ գրանցել։

Tigran

Այո, որոշեք՝ դրույքաչափը ինչքան եք սահմանելու: Անգամ մեկ աշխատողի դեպքում պետք է ներկայացնեք ամսական եկամտային հարկի ու սոց. վճարի հաշվարկ:

Theresa

Կարող եք նաև ծառայությունների մատուցման պայմանագիր կապել, կամ նույնիսկ ժամավճար սահմանել, որտեղ պարտադիր չի լինի նվազագույն աշխատավարձի շեմը պահել։

Angel

Թերեզա ջան, 1 ժամը 600 դրամ եմ ցանկանում անել, քանի՞ ժամ կարող եմ ամսվա մեջ աշխատել, սահմանափակում կա՞։

Angel

Տիգրան ջան, լավ, մեկ էլ մի քանի հարց ունեմ․
1․ Եթե ցանկանում եմ մասնակցել դրամաշնորհային ծրագրի, որտե՞ղ դիմեմ:
2․ Դրամարկղի գիրք պարտադի՞ր է, թե՞ ոչ:
3․ Եթե անում եմ վճարովի սեմինարներ և գումար վաստակում, ո՞նց եմ ցույց տալու, ո՞նց հաշվառեմ:
4․ Կարող եմ վճարովի երեխաների խմբակ ունենալ, հաշվառումը էլի հաշի՞վ եմ գրում և քանի՞ տոկոս եմ հարկվում:
5․ Աշխատողին 1 ժամը 600 դրամ լա՞վ է, չէ՞:
Շատ շնորհակալ եմ օգնելու համար։