astxik.
Հարգելի հաշվապահներ, հարցս նոր եկամտային հարկի ամփոփ հաշվարկի մասին է: ԱՁ-ն աշխատող չունի, սակայն ունի վարձակալած տարածք, որի համար եկամտային հարկ է վճարում, որն էլ պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվարկում` ինչպե՞ս: Գուցե ԱՁ-ին գրանցեմ որպես վարձու աշխատող, որպեսզի եկամտային ամփոփ հաշվարկի ձևը բացվի, որն աբսուրդ է: Եթե գիտեք, արձագանքեք: Շնորհակալություն:
Եկամտային հարկի հաշվարկ նրկայացնում են հիմա միայն վարձու աշխատող ունեցողները: Իսկ ԱՁ-ն կատարում է միայն 5000 դրամ նվազագույն վճարումները:
Լավ հարց է: Զանգահարեք ՀՏ թեժ գիծ` 060 54 44 44: Ցանկալի կլինի` հետո գրեք, ինչ են պատասխանել, կարծում եմ` շատերի մոտ կլինի նման խնդիր:
Հարգելի Աստղիկ, դուք ամփոփ հաշվարկ չեք ներկայացնելու: