Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը

Գայանե.

Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը հաստիքների կրճատման ժամանակ նույն անձին նույն հիմնարկում այլ պաշտոնում նշանակելու դեպքում: Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրում փոփոխություն կատարել և փոխել պաշտոնը, թե՞ պետք է նախկին պայմանագիրը լուծել և կնքել նոր պայմանագիր նոր ստեղծված պաշտոնում աշխատելու վերաբերյալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ, հարգելի Գայանե: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Այսինքն, եթե աշխատողին առաջարկվել է այլ աշխատանք, և աշխատողը համաձայնվել է, ապա աշխատանքային պայմանագիրը չի լուծվում, այլ պայմանագրում համաձայնագրով կատարվում են համապատասխան փոփոխություններ:

Satik

Ավելի ճիշտ կլինի ազատել և կնքել նոր պայմանագիր նոր պայմաններով:

Աննա

Բարև Ձեզ, հարգելի Գայանե:
Եթե աշխատողին առաջարկվել է այլ աշխատանք, որին նա համաձայնվել է, ապա աշխատանքային պայմանագիրը լուծելու կարիք այլևս չկա: Պարզապես համաձայնագրով աշխատանքային պայմանագրում պետք է համապատասխան փոփոխություններ կատարել: