Ինչպե՞ս է ցույց տրվելու շրջանառությունը

Մարիաննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՀՀ-ում գործող ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցելու արտասահմանյան կազմակերպությանը։ Բացել եմ ԱՁ, աշխատելու եմ շրջհարկով (արդեն դիմումը տվել եմ), ինչպես նաև բացել եմ բանկային հաշվեհամար ԱՁ-ի համար, որը նշված է Taxservice-ում:

Արտասահմանյան կազմակերպությունը` բանկային հաշվեհամարին, ամեն ամիս ծառայության համար պետք է գումար փոխանցի:
Ցանկանում եմ իմանալ, այդ գումարը ինչպե՞ս է երևալու ծրագրում (եթե ՀԴՄ չունեմ), քանի որ եռամսյակային շրջհարկի հաշվետվության 16 կետում պետք է գրեմ այդ գումարի չափի 5%-ը:

Ես շրջանառության հարկի հաշվետվություն տալիս եմ ԱՁ-ի և ՍՊԸ-ի, բայց ՀԴՄ-ով եմ տեսնում շրջանառություն, իսկ ՏՏ ոլորտը չեմ արել, խնդրում եմ օգնել:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
18 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Մարիաննա, որքա՞ն գումար որ նստի Ձեր հաշվեհամարին, դա Ձեր շրջանառությունն է։

Մարիաննա

Հարգելի Զոյա, դա գիտեմ, բայց ուզում եմ հասկանալ դա բացի ինձանից ուրիշ մեկը տեսնելու է, ՊԵԿ-ում հարց չի առաջանա, թե այդ գումարը որտեղի՞ց եմ գրել։ ՊԵԿ-ը հաշվեհամարին նստած գումարը տեսնելու է, քանի որ գումարը պետք է հանեմ, ընթացքում չի մնալու հաշվի վրա։

Tigran

ՊԵԿ-ում հարց չի առաջանա, թե այդ գումարը որտեղից եք գրել։ Այդ նպատակով պետք է ունենաք բանկային հաշվի քաղվածքները: Պետք է ըստ ամեն արժույթի վարեք դրամարկղային գրքեր: Պետք է հիմք ընդունեք գումարի ստացման տվյալ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքը:

Մարիաննա

Բարի։ Բայց դրամարկղի գիրք ԱՁ կարծեմ չի ունենում, եթե հաշիվ դուրս գրեմ ու քաղվածքները պահեմ արդեն հերիք չէ՞։

Tigran

Դրամարկղի գիրք ԱԱՀ վճարող Ա/ձ-ները վարում են, եթե ԱԱՀ վճարող չեք` կարող եք չվարել, սակայն փոխարժեքների փոփոխությունների հաշվով հաշվարկները գրանցեք որևէ կերպ: Հաշիվ դուրս գրեք ու բանկային քաղվածքները ունեցեք ու մուտքերի հաշվարկները կատարեք գումարների ստացման տվյալ օրվա ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքներով:

Մարիաննա

Շնորհակալություն։ ԱԱՀ վճարող չեմ, շրջհարկով եմ աշխատելու, դիմումը արդեն տվել եմ։

Մարիաննա

Բարի։ Իսկ եռամսյակի վերջում հիմք ընդունեմ ԿԲ կուրսը, թե՞ նստելու պահին ըստ ամիսների։

Artur Ananyan

Բարև Ձեզ, հարգելի Մարիաննա։ Պետք է դուրս գրեք հաշիվ (invoice) օտարերկրյա գործընկերոջ անունով, արտարժույթով։ Այդ հաշվի հիման վրա պետք է դուրս գրեք էլեկտրոնային հաշիվ e-invoicing ծրագրով, դուրս գրման օրվա փոխարժեքով (համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի հոդված 16-ի

Մարիաննա

Բարև ձեզ, հարգելի Արթուր։ Հաշիվ դուրս գրեմ իմ կատարած աշխատանքի համար, որպեսզի իրանք ինձ այդ հաշիվը փոխանցեն ոը հիմք ունենամ, ճի՞շտ հասկացա։

Artur Ananyan

Այո, դուրս եք գրելու 2 հաշիվ՝ մեկը օտարերկրյա գործընկերոջ համար՝ իր արտարժույթով, մյուսը՝ էլեկտրոնային հաշիվ, e-invoicing ծրագրով։

Մարիաննա

Բարի։ Մի խնդրանք կասեք` invoce ծրագիրը ո՞րն է, ես e-invocing գիտեմ, թե՞ դա նույնն է։

Artur Ananyan

Invoice-ը թղթային հաշիվն է, որը պետք է պատրաստեք Ձեր գործընկերոջ համար՝ իրենց լեզվով և իրենց արտարժույթով, իսկ դրա հիման վրա դուրս կգրեք արդեն էլեկտրոնային հաշիվ՝ e-invoicing ծրագրով, դուրս գրման օրվա փոխարժեքով։

Մարիաննա

Շնորհակալություն։

Մարիաննա

Մեկ հարց ևս։ e-invocing ծրագրումհաշվարկային փաստաթղթեր բաժնում ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր պե՞տք է գրեմ։

Tigran

Այո

Մարիաննա

Շնորհակալություն։

Նաիրա

Հարգելի Մարիաննա,
քանի որ ՏՏ ոլորտ է հավանաբար կունենաք նաև գրանցված աշխատողներ, ուստի ՏՏ ոլորտի հավաստագիր հանեք նաև /եթե իհարկե չունեք/, որպեսզի աշխատողների աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվի 10% դրույքաչափով:

Մարիաննա

Հարգելի Նաիրա, գրանցված աշխատող չունեմ։ Բայց հետագայում ունենալու դեպքում կհանեմ անպայման։ Շնորհակալություն։