Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է կատարվում հարկերի վճարումը, երբ բոլոր հարկերը բացի դրոշմանիշային վճարից, վճարում ենք միասնական հաշվին, ինչպե՞ս է տարանջատում տեղի ունենում առանձին հարկատեսակների միջև: Շնորհակալ եմ
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է կատարվում հարկերի վճարումը, երբ բոլոր հարկերը բացի դրոշմանիշային վճարից, վճարում ենք միասնական հաշվին, ինչպե՞ս է տարանջատում տեղի ունենում առանձին հարկատեսակների միջև: Շնորհակալ եմ
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀՕ Հոդված 325. Հարկային պարտավորությունների մարումները
1. Միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց՝ միասնական հաշվին մուտքագրման օրը:
2. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են միասնական հաշվին` դրանց առաջացման օրով:
3. Հարկային պարտավորությունները մարվում են նախ միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետև՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին: Մարումներն իրականացվում են սույն մասում նշված գումարների առկայության օրով:
4. ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են համապատասխանաբար՝ տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին, ինչպես նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին, ապա՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
5. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային հարկի, սոցիալական վճարի, Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի հարկային պարտավորությունները՝ նշված հերթականությամբ: Սույն մասում նշված հարկային պարտավորությունները մարվում են՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից:
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև` տույժերի, որից հետո տուգանքների, վնասի հատուցման գումարները, իսկ հարկերի մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նույն օրը ներկայացված հարկային հաշվարկներով ձևավորված այն հարկերի գծով պարտավորությունները, որոնց կատարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում:
7. Մարված հարկային պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական եկամտային հաշիվներին դրանց մարման օրով՝ սույն հոդվածի համաձայն:
8. Միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:
taxservice անձնական գրասենյակ կմտնեք, հարկային պարտավորություններ, միասնական հաշիվ, ձեր ուզած ժամկետը կդնեք և ամեն ինչ կտեսնեք: Կարող եք տեսնել նաև ԱՀՔ քաղվածքը:
Երբ ներկայացնում եք որևէ հարկման համակարգում գործելու հայտարարություն, դրանց հիման վրա ներկայացնում եք հարկային հաշվարկներ ու այդ տվյալների հիման վրա առաջանում են պարտավորությունները: Տարանջատում տեղի է ունենում առանձին հարկատեսակների միջև ըստ ՀՎՀՀ-ի ու վճարման նպատակ դաշտում նշումների հիման վրա: Այդ բոլոր հարցերը արդեն համապատասխան ծրագրավորման ընկերության մասնագետները ապահովել են ծրագրային լուծումների միջոցով:
Շնորհակալ եմ