Նառա.
Եթե կազմակերպության աշխատողները մարտի 13-ից հետո չեն աշխատել և պետական աջակցության մեջ ներառված են, ինչպե՞ս է անհրաժեշտ եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնել, միայն հաշվարկվում է մինչև մարտի 13-ը, և տրվում է այդ ժամանակահատվածին համապատասխան հա՞րկ։
Ըստ տրամաբանության՝ այո, պետք է այդպես լինի: Բայց կարելի է հարկայինից նաև ճշտել:
Այո, եթե պարետի որոշմամբ արգելված գործունեություն է եղել, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կարող եք ձևակերպել հարկադիր պարապուրդ և այդ օրերի համար չվճարել:
Եթե Ձեր աշխատողները օգտվելու են աջակցության սոցիալական ծրագրերից, ապա պետք է նշեք փաստացի աշխատած ժամանակահատվածը, մնացած մասը ձևակերպեք կամ պարապուրդ, կամ իրենց հաշվին արձակուրդ։
Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկը ապրիլին հանձնելուց պետք է լրացնեք՝ աշխատավարձը, եկամտահարկ մուծելու եք, այո: Եթե աջակցության որևէ գործիքից օգտվելու եք, ավելի լավ է՝ աշխատավարձի չափերը պահեք նույնը: Եթե երկու միջոցառման շահառու եք, ընտրեք՝ որն է Ձեզ հարմարը: