Ինչպե՞ս է հարկվում կավագործությունը

Թաթուլ.

Բարև ձեզ: Կմանրամասնեք կավագործությունը կարո՞ղ է պետական հարկ տալ արտոնագրային վճարով, եթե այո, ապա կխնդրեմ մանրամասնել՝ ինչպես է դա կատարվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ոչ, այս տարի չեք կարող հարկ տալ արտոնագրային հարկով, քանի որ Ձեր գործունեությունը այդ ցանկում հիմա չկա: Այդ գործունեությամբ 2020թ.-ից արդեն կարող եք գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Արա

Հարկատեսակը կարող եք ընտրել ինքնուրույն: Ես Ձեզ այս պարագայում խորհուրդ կտամ ընտրել ընտանեկան ձեռնարկատիրությունը, որը ազատված է հարկերից:

Հայկանուշ

Շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հարկով, իսկ 2020թ., եթե Երևանում չեք, կարող եք դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Լուսինե

Հարգելի Հայկանուշ, իմ կարծիքով՝ օրենքի տվյալ կետը սխալ եք մեկնաբանում, քանի որ խոսքը գնում է առևտրի մասին: Խնդրում եմ ծանոթանալ ՀՕ-68-Ն հոդված 47-ին.

5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝

3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: