Սուսաննա.
Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ունեմ նոր բացված ԱՁ: Կցանկանայի իմանալ՝ իմ եկամուտի քանի տոկոսն է հարկվելու:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սուսաննա.
Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ունեմ նոր բացված ԱՁ: Կցանկանայի իմանալ՝ իմ եկամուտի քանի տոկոսն է հարկվելու:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այս պահին Ձեր գործունեությունը հարկվում է արտոնագրային հարկով: Եթե նոր եք գրանցվել, ուրեմն գործունեությունը սկսելուց մեկ օր առաջ հարկային հայտարարություն ներկայացրեք և ստացեք արտոնագիր: Միաժամանակ շրջանառության հարկ վճարողի հայտարարություն տվեք, որ, ասենք, մանիկյուր վաճառեք, դա շրջանառության հարկով հարկվի: Այնուհետև ամեն ամսվա վերջին օրը նորից արտոնագրային հարկի հայտարարություն կտաք: Հարկն էլ նախօրոք է վճարվում՝ հայտարարության օրը: Հարկի չափը կախված է աշխատատեղերից, գտնվելու վայրից և գործունեությունն իրականացնելու վայրի մակերեսից: Այսպես, եթե միայն Դուք եք աշխատում, 15 000 դրամ, եթե տարածքի մակերեսը 50 քմ-ից փոքր է: Եթե 50 քմ-ից մեծ է, կախված գտնվելու գոտիականությունից՝ կամ 1.4-ով պետք է բազմապատկվի, սա 1-ին գոտին է, կամ 1.05-ով, 2-րդ գոտին է: Երևանից դուրս այլ դրույքաչափեր են: Կարդացեք Հարկային օրենսգրքի 57-րդ գլուխը, մասնավորապես՝ 277-րդ և 279-րդ հոդվածները, 278-րդն էլ ասում է՝ ինչ գրել հայտարարության մեջ: Այս հարկատեսակը գործելու է մինչև 31.12.2019թ.:
Իսկ կհուշե՞ք՝ 2020թ․ հունվարի 1-ից ինչպես են հարկվելու վարսավիրանոցները։
Իսկ Դուք դրա համար նախապես ներկայացրե՞լ եք արտոնագրային հարկի հայտարարությունը գործունեության նշումով: Եթե Երևանում է, ապա 15 000 դրամ * գոտիականության գործակից 1 աշխատատեղի հաշվով, ինչպես նաև տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, 5 000 դրամ սոց. վճար:
Մինչև 2020թ. հունվարի 1-ը Դուք հարկվելու եք արտոնագրային հարկով, որի չափը կախված է, թե Դուք որտեղ եք գտնվում՝ Երևանում, մարզկենտրոնում, այլ բնակավայրում, թե սահմանամերձ գոտում: Իսկ վերը նշված ժամկետից հետո Դուք ընտրեք Ձեր հարկատեսակը ինքնուրույն, որից հետո էլ պարզ կդառնա, թե ինչքան եք Դուք հարկ վճարելու:
Հարկային օրենսգրքի hոդված 279. Արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները, 2-րդ մաս, 4-րդ կետ՝
4) Երևան քաղաքում վարսավիրական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 մ2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման համար՝
ա. առաջին և երկրորդ գոտիների համար՝ 1.4,
բ. մյուս գոտիների համար՝ 1.05:
Ինչու՞ չեք դիմել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար, այդ դեպքում կազատվեիք բոլոր հարկերից:
Շնորհակալություն: