Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը

Արմեն.

Ունեմ խնձորի այգի և տարեկան 300 լ մրգային օղի արտադրելու հնարավորություն։ Խնդրում եմ հուշել գործունեության ամենամատչելի ձևը և հարկման տեսակները։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հարցը կոնկրետացրեք՝ ի՞նչ եք ուզում անել:

Մարինե

Ուզում է օղի արտադրել:

Մարինե

Խնձորի արտադրությունը, որպես գյուղատնտեսական արտադրանք, ազատված է հարկերից, ուստի ճիշտ է աշխատել ընդհանուր հարկման դաշտում, քանի որ հարկ չի վճարվում: Օղին էլ է ընդհանուր հարկման դաշտում լինելու, ԱԱՀ-ից բացի վճարվելու է նաև ակցիզային հարկ, դրոշմավորման ենթակա ապրանք է, դրա համար ևս հարկվելու է: Օղու արտադրության համար հարկավոր է լիցենզիա: Լիցենզավորման մասին կարդացեք այստեղ:

Տիգրան

Խնձորի օղին ծանուցման գործունեության ենթակա ապրանք է, ոչ թե լիցենզավորման, որի համար պետք է դիմեք Ֆինանսների նախարարություն, որակի սերտիֆիկատի և սննդամթերքի անվտանգության տեսչության հետ էլ եք գործ ունենալու:

Արա

Եթե մանր արտադրություն է, ապա ձևակերպեք ընտանեկան ձեռնարկատիրություն, որից հետո Դուք կազատվեք հարկերից, եթե օղին չշշալցնեք, Դուք միայն պետք է մուծեք պետ. տուրք, կազատվեք նաև ակցիզային հարկից: