Աշոտ.
Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ կահույքի արտադրությամբ, չունեմ աշխատողներ, նախորդ հաշվետու տարում իմ շրջանառությունը չի գերազանցել 2 մլն-ը, խնդրում եմ ասացեք, թե ինչ հարկատեսակով և կարգով եմ հարկվելու այժմ և ինչպես եմ կատարելու սոց. վճարներ: Կանխավ շնորհակալություն:
2013 թ. կարող եք հարկվել շրջանառության հարկով, իսկ սոց. ապ. և եկամատահարկի վճարների փոխարեն պետք է վճարեք եկամտային հարկի վճար e-accounting շնիկ keysolutionsllc.org
Հարգելի Աշոտ, 2013թ-ին Դուք համարվելու եք շրջանառության հարկ վճարող, որը ԱՁ-ի համար փոխարինում է միայն ԱԱՀ-ին, իսկ եկամտային հարկի գծով Դուք պետք է ամսեկան հաշվարկեք և վճարեք 5000 դրամ, որը Ձեզ համար կլինի եկամտային հարկի գծով վերջնական պարտավորություն: Եթե Դուք զբաղվում եք միայն կահույքի վաճառքով, ապա պետք է հարկվեք Ձեր արտադրանքի իրացման շրջանառության 3.5 տոկոսի չափով: