Արմինե.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե հաստատությունում բոլոր աշխատողները ստանում են մինիմալ աշխատավարձ, կան աշխատողներ, որ նույնիսկ 1 դրույքով չեն աշխատում, ինչպե՞ս է հաշվարկվում տվյալ դեպքում հարկադիր պարապուրդը, եթե այն չպետք է պակաս լինի նվազագույնից:
Պարապուրդը վճարում եք աշխատավարձի 2/3-ով:
Առաջնորդվեք ԱՕ 186-րդ հոդվածով։
Հարկադիր պարապուրդի գումարի չափի առումով նվազագույն աշխատավարձի չափը ապահովելու որևէ դրույթ չկա: Այնպես որ վճարելու եք աշխատավարձի 2/3 չափով:
Անկախ աշխատավարձի չափից՝ հարկադիր պարապուրդը պետք է վճարել 2/3-ի չափով։