Լիլիթ.
Բարև ձեզ։ Եթե ես աշխատավայրում գրանցվում և աշխատում եմ 5 ամիս, հետո գնում եմ ֆիզ. արձակուրդ, ֆիզ. արձակուրդի համար տրվող գումարը ինչպե՞ս է հաշվարկվում: Աշխատավարձս նվազագույն չափով է։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիլիթ.
Բարև ձեզ։ Եթե ես աշխատավայրում գրանցվում և աշխատում եմ 5 ամիս, հետո գնում եմ ֆիզ. արձակուրդ, ֆիզ. արձակուրդի համար տրվող գումարը ինչպե՞ս է հաշվարկվում: Աշխատավարձս նվազագույն չափով է։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Լիլիթ: Այս դեպքում 5 ամսվա աշխատավարձը բաժանվում է 12-ի, և եթե մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:
Ինչպես նաև, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: