Հելեն.
Բարև ձեզ: 2020թ-ի հուլիսի 6-ից աշխատում եմ, մինչ այդ չեմ աշխատել: Հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 9-ը գտնվել եմ անաշխատունակության արձակուրդում: Այս դեպքում՝ ինչպե՞ս է հաշվարկվում միջին ամսական աշխատավարձը և պահվու՞մ է եկամտային։ Շնորհակալություն:
Քանի որ լրիվ տարի չեք աշխատել երևի վերցրել է գործող աշխատավարձը ու դրա 80 տոկոսից ելնելով հաշվարկել միջին օրականը, հաշվի առեք, որ առաջին օրը չի վճարվում ու եկամտային պահվում է այդ գումարից 23 տոկոս: Այո, հնարավոր է, որ ձեր օրականի համեմատ պակաս եք ստացել, հաշվարկի պատճառով է այդպես ստացվում:
Աշխատել եք 3 ամիս 15 օր ու հաշվարկվել է 80% միջին օրականը, այդ գումարից պահվել է 23%: Դրա համար հնարավոր է պակաս աշխատավարձ ստանաք։
Միջին աշխատավարձ է հաշվել, իմ ստացած 3 ամսվա աշխատավարձերի գումարը բաժանել է 12-ի ու ստացել միջին ամսական, այնուհետև միջին օրական և 15 աշխատանքային օր բյուլետենում գտնվելու փոխարեն ստացել եմ միջին օրականի 80 տոկոսը, որը կազմում է իմ ամսական աշխատավարձի 10 տոկոսը միայն: Այնուամենայնիվ, օրենքներ կարդալիս հանդիպել էի, որ նման դեպքում միջին ամս. աշխատավարձ պետք է հաշվել՝ ստացած աշխատավարձերի հանրագումարը բաժանելով աշխատած ամիսների քանակի, այլ ոչ թե 12-ի, կամ նման դեպքում հիմք ընդունել նվազագույն աշխատավարձը որպես միջին աշխատավարձ, ճի՞շտ եմ արդյոք հասկացել օրենքի տվյալ հոդվածները: Շնորհակալություն