Բարև ձեզ, խնդրում եմ ինձ կասե՞ք` ինչպես է հաշվարկվում մայրության նպաստը, եթե նախորդող 12 ամիսների դեպքում ունեցել եմ իմ հաշվին արձակուրդ: Նախապես շնորհակալություն:
Մայրության նպաստը հաշվարկվում է նախորդ 12 ամիսների հանրագումարը 12 վրա բաժանելով, իսկ աշխատանքային օրենսգրքի համաձայն` եթե միջին աշխատավարձ չի ձևավորվում, տվյալ դեպքում ձեր պարագայում հիմք է ընդունվում վերջին ստացած եկամտին նախորդող 12 ամսվա աշխատավարձի հանրագումարը, իսկ եթե դա ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձը, ապա նպաստը հաշվարկում է` հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձը: