Աստղիկ.
Հարգելիներս, եթե գիտեք, պատասխանեք: Հարցս վերաբերվում է հիմնական միջոցներին:
Համակարգիչ, արժեքը 185000, գնվել է 2011թ մայիս ամսին
Տպիչ, 75000
Գրասենյակի աթոռ, արժեքը 1 հատի համար 15000 դրամ է, 6 հատ գնելու դեպքում` ընդ. 90000 դրամ, գնված հունիսին
Ինչպե՞ս է հաշվարկվում այս հիմնական միջոցների մաշվածությունը:
Կանխավ շնորհակալություն:
Շահութահարկի օրենքում նշվում է տվյալ ՀՄ-ների օգտագործման մինիմալ ժամկետ 3 տարի: Բաժանվում է գինը օգտագործման տարիների և ստանում տարեկան մաշվածության թիվը, և եթե օգտագործում եք մի քանի ամիս, այլ ոչ թե տարի, տարեկան թիվը բաժանում եք 12-ի և ստանում ամսականը և համապատասխան ժամկետը մաշվածություն եք հաշվարկում:
Խնդրում եմ ինձ կասե՞ք` որ սայտերից կարող եմ վերցնել հիմնական միջոցների այն խմբերը, որոնց համար սահմանված է մինիմում օգտագործման ժամկետ: Ինձ պետք են այդ բոլոր ժամկետները (օրինակ, մեքենայի համար` 5 տարի):
Բարև Ձեզ, ինձ կասեք արևային պանելների օգտակար գործողության ժամկետը քանի՞ տարի է։