Ինչպե՞ս է հարկվում գործունեությունը

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք ասել` ինչպես են հարկվում սուրճի ավտոմատ սարքերը, ինչպե՞ս է հաշվեգրվում հասույթը, ինչպե՞ս է գրանցվում և հսկվում ստացված գումարը: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գրիգոր Ի.

Սուրճի ապարատների գործունեությունը չի համարվում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն և հարկվում է ընդհանուր կարգով, այսինքն` ոչ հաստատագրված է և ոչ էլ արտոնագրային: Եթե անհատ ձեռնարկատեր է, ապա հարկվում է եկամտահարկ, իսկ եթե իրավաբանական անձ է, ապա շահութահարկ:
Իսկ ինչ վերաբերվում է, թե ինչքան ցույց տալ եկամուտը, ապա կասեմ, որ այնքան ցույց տվեք, որ հարկայինը հակառակը չկարողանա ապացուցել, այսինքն, ոչ մի հիմնավորող փաստաթուղթ չկա, թե ինչքան եք առևտուր արել (ոչ ՀԴՄ, ոչ էլ այլ կտրոն):

Անահի

Բարև Ձեզ: Կասեք՝ հիմա էլ է նույն կերպ հարկվում, թե՞ փոփոխութուններ են տեղի ունեցել։ Մթերային խանութից /շրջ․ հարկով աշխատող/ դուրս, եթե սուրճի ապարատ տեղադրվի՝ ի՞նչ հաշվետվություն է պետք ուղարկել, և ի՞նչ վճար է պետք անել: