Լյուդմիլա.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, մինչև 2013թ-ը օտարերկրացիների հարկումը եկամտահարկով տարբերվում էր ՀՀ քաղաքացիներից: Հարց` 2013թ-ի հունվարի 1-ից օտարերկրացիների հարկումը եկամտային հարկով ի՞նչ դրույքաչափով է կատարվում: Խնդրում եմ կատարել համապատասխան հղում, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ կանխավ:
Դե նախկինում եկամտահարկ հաշվարկելու ժամանակ գոյություն ուներ “անձնական նվազեցում” հասկացությունը, որը չէր տարածվում օտարերկրացիների վրա: Հիմա “անձնական նվազեցում” հասկացությունը գոյություն չունի, այնպես որ եկամտային հարկի հաշվարկը նույնն է բոլորի համար: Այլ հարց է, թե եթե օտարերկրացին նախկինում սոց. քարտ չի վերցրել, հիմա նրանց ID քարտ տալի՞ս են` տեղյակ չեմ: ID քարտը պետք է, քանի որ դրա վրա գրվում է նաև հանրային ծառայությունների համարանիշը (որը սոց. քարտ ունեցողների համար նույնն է, ինչ սոց. քարտի համարը), որը անհրաժեշտ է աշխատողին գրանցելու` նրա համար գրանցման հայտ ներկայացնելու համար: Պետք է որ տան:
Միանշանակ հարկավոր է, որ օտարերկրացին ձեռք բերի ID քարտ, առանց դրա չեք կարող եկամտային հարկ վճարել և գրանցել անհատական հայտում: e-accounting շնիկ keysolutionsllc.org
Շնորհակալ եմ արձագանքելու համար:
Օտարերկրացիներին անհրաժեշտ չէ ID քարտ աշխատանքի ընդունվելու համար: Նրանց անհրաժեշտ է հանրային ծառայության համարանիշ, անձնագիր և կացության քարտ: