Ինչպե՞ս է հաշվարկվում բժիշկների աշխատավարձը

arcax1988.

Հարգելի հաշվապահներ, որպես սկսնակ կուզենայի իմանալ Ձեր կարծիքը մի երկու հարցի վերաբերյալ. 1. Բուժհաստատության, որը աշխատում է 5 օրյա աշխատանքային գրաֆիկով, միջին և կրտսեր անձնակազմի աշխատանքի վարձատրությունը ինչպե՞ս է իրականացվում գիշերային և շաբաթ-կիրակի օրերի համար, եթե նրանց աշխատանքային ժամը սկսվում է 09:00-ից մինչև հաջորդ օրվա 09:00 և ժամի տարիֆային արժեքը 435 դրամ է:
2. Ընկերության հիմնական Բժիշկների վարձատրությունը, որոնք ժ.17:00-ից հետո մինչև առավոտվա 09:00 հերթապահում են, գիշերային ժամերի և շաբաթ-կիրակի օրերի համար, որոնց ժամի տարիֆային արժեքը 450 դրամ է:
3. Եվ այն բժիշկների գիշերային ժամերի և շաբաթ-կիրակի օրերի վարձատրությունը, որոնք հրամանով ընդունված են որպես հերթապահող բժիշկներ և աշխատանքային ժամը սկսվում է 17:00-ից մինչև 09:00 աշխատանքային օրերին և շաբաթ-կիրակի օրերին 09:00–ից մինչև հաջորդ օրվա 09:00 ( որոնց ժամի տարիֆային արժեքը նույնպես 450 դրամ է):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարինե

Աշխատավարձի հաշվարկը՝ 24 * 435 + 8 * 435 * 30%
24-ը 9-ից 9-ը ընկած ժամանակահատվածի ժամերի քանակն է, 8-ը գիշերային ժամերի քանակը, 30%-ը աշխատանքային օրենքսգրքով սահմանված՝ 184 հոդված, գիշերային ժամերի վտանգավորությունը, եթե կազմակերպության ներքիվ իրավական ակտերով այլ բան սահմանված չէ:
Բժիշկներինը՝ 16 * 450 + 8 * 450 * 30%:
Հերթապահող բժիշկների համար շաբաթ, կիրակի օրերի համար հաշվարկվում է նույնությամբ, բացառությամբ տոնական և հիշատակի օրերի, որոնց համար հաշվարկվում է կրկնակի՝ ԱՕ 185 հոդված: