Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը

Ամալյա.

Հարգելի հաշվապահներ,

խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը 2-րդ երեխայի դեպքում, եթե առաջին երեխայի ծննդյան, այնուհետև խնամքի արձակուրդի անցնելուց հետո մայրը աշխատանքը չի վերսկսել։

Նախապես շնորհակալ եմ,
Ամալյա

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Իրինա

Ըստ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի՝ հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: