Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ դրոշմանիշային վճարը

Սուրեն․

Բարև ձեզ, ի՞նչ է նշանակում հաշվարկման բազա Ա/Ձ միկրոձեռնարկատիրության դրոշմանիշային վճարի համար, դա եկամու՞տն է, թե՞ ամբողջ շրջանառությունը։ Օրինակ, ես կահույք եմ պատրաստում, որն արժի 450 000 դրամ, ինձ հաճախորդը վճարում է այդքան, բայց իմ եկամուտը 100 000 դրամ է, ես օնլայն ներկայացրել եմ հաշիվ վավերագիր 450 000 դրամ, հիմա դրոշմանիշային վճարը ինչպե՞ս պետք է հաշվեն, ո՞րն է հաշվարկման բազան, խնդրում եմ բացատրեք՝ միգուցե ես պետք է իմ եկամուտը ներկայացնեմ միայն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ruzanna

ԱՁ-ի դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հիմք է հանդիսանում ԱՁ-ի տարեկան շրջանառության գումարը, այսինքն հաշվարկման բազան դա ԱՁ-ի տարեկան շրջանառությունն է (ձեր դեպքում 450000 դրամը), ոչ թե եկամուտը:

Tigran

հաշվարկման բազան ամբողջ շրջանառությունն է, ու ըստ սանդղակի՝ մինչև 2.4մլն-18000.2.4-6- 24000, ։

Արթուր

Դրոշմանիշային վճարը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ամբողջ շրջանառությունը։

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

  • Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 18 000 դրամ
  • 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 24 000 դրամ
  • 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 48 000 դրամ
  • 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 120 000 դրամ