Հասմիկ.
Բարև ձեզ: Աշխատողը գնալու է ֆիզարձակուրդ 2021թ. դեկտեմբերի 29-ին, ինչպե՞ս է հաշվարկվելու եկամտային հարկը, եթե հաշվի առնենք, որ ֆիզարձակուրդի գերակշիռ մասը 2022 թվականի մեջ է:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հասմիկ.
Բարև ձեզ: Աշխատողը գնալու է ֆիզարձակուրդ 2021թ. դեկտեմբերի 29-ին, ինչպե՞ս է հաշվարկվելու եկամտային հարկը, եթե հաշվի առնենք, որ ֆիզարձակուրդի գերակշիռ մասը 2022 թվականի մեջ է:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե վճարումը կատարեք դեկտեմբերին, ապա եկ. հարկը կհաշվարկի 22%-ով, քանի որ նպաստներից եկ. հարկը պահվում է դրամարկղային մեթոդով: Եկ հարկի 21%-ը գործելու է 2022թ.-ի հունվարից:
ՀՕ Հոդված 142.Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները
1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝
4) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.
Հաշվի առնելով այս դրույթը , երբ որ կներկայացնի բյուլետենը, այդ ժամանակ կհաշվարկեք և կվճարեք և այդ ամսում էլ կհարկեք ամբողջությամբ և ցույց կտաք եկամտային հաշվարկի մեջ։
Քանի որ դեկտեմբերի 29-ին է ֆիզ.արձակուրդը կձևակերպեք, դեկտեմբերի եկամտային հարկի հաշվետվության մեջ:
Վճարումը կատարվում է դրամարկղային մեթոդով, կարծում եմ ճիշտ կլինի վճարումը կատարվի դեկտեմբերին:
Քանի որ այդ հաշվարկը դրամարկղային մեթոդով է արվում, որ ամսում որ վճարումը կկատարեք, այն ամսում կհաշվարկեք: