Սոնա.
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում 7 ամիս աշխատել ես որպես վարձու աշխատող՝ համատեղելով հիմնական աշխատանքի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկում ֆիզ. արձակուրդը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սոնա.
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում 7 ամիս աշխատել ես որպես վարձու աշխատող՝ համատեղելով հիմնական աշխատանքի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկում ֆիզ. արձակուրդը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Նայեք ամսի 24-ի հարցերում Ձեր հարցի պատասխանը կա, կարդացեք այն: Եթե էլի հարց կմնա գրեք:
Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված, 6-րդ մաս:
Ֆիզ. արձակուրդը հաշվարկում և վճարում են միայն մեկ գործատուի կողմից աշխատողի ցանկությամբ։
Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից:
Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է հիմնական աշխատավայրի գործատուն: Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտ ընդունելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում անաշխատունակության թերթիկը, իսկ այլ գործատուների համար` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը: Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի այն օրվանից, երբ վարձու աշխատողը բոլոր գործատուների մոտ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում (միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսանալու դեպքում` նաև ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը):
Կներեք՝ ֆիզ գնալուց ինչքա՞ն ժամանակ հետո են վճարում։