Բարև ձեզ: Վերջնահաշվարկը ինչպե՞ս են հաշվում: Կապ ունի՞ գրանցված աշխատող է եղել, թե՞ ոչ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև ձեզ: Վերջնահաշվարկը ինչպե՞ս են հաշվում: Կապ ունի՞ գրանցված աշխատող է եղել, թե՞ ոչ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, կապ ունի գրանցված աշխատող է եղել, թե՞ ոչ:
Իսկ եթե երկար ժամանակվա աշխատող է, բայց պարզվում է, որ ընթացքում գրանցումից հանել են մի քանի անգամ և որոշ ժամանակ անց նորից գրանցել են, ի՞նչ կարող է անել աշխատողը։ Ասենք, օրինակ, 6 տարվա աշխատող է, բայց վերջում պարզվում է, որ աշխատում է գումարային 3 տարի, քանի որ մի քանի անգամ հանել են գրանցումից։
Բարև Ձեզ։ Վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցումն է, որ կատարվում է պայմանագրի լուծման օրը վճարման ենթակա աշխատավարձի հետ միասին։ Հաշվում են՝ որքան արձակուրդի օրեր է կուտակել աշխատողը, գտնում են միջին ամսական աշխատավարձը, այնուհետև միջին օրականը և բազմապատկում արձակուրդի օրերի թվով։ Տվյալ դեպքում այնքանով կապ ունի, որ չգրանցված աշխատող լինելու դեպքում կարող է չկատարվել վերջնահաշվարկ։
Իսկ եթե շաբաթ օրեր են եղել, որ աշխատողը աշխատել է, դրանքել են հաշվարկվու՞մ վերջնահաշվարկի մեջ:
Այո, վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում աշխատողը կուտակում է 2 օր արձակուրդ (հնգօրյայի դեպքում 1.67 օր), և միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի (հնգօրյայի դեպքում 21-ի)։
Օրինակ՝ 100000 դրամ աշխատավարձը 6 օրյայի դեպքում բաժանվում է 25-ի, ստացվում է 4000, իսկ 5 օրյայի դեպքում 21-ի և ստացվում է 4760, այսինքն՝ 5 օրյա աշխատողի գումարը ավելի է կազմում քան 6օրյա աշխատողինը, թե՞ մի բան սխալ հասկացա:
Այո, ճիշտ է, բայց հնգօրյա գրաֆիկով աշխատողը 1 ամսում կուտակում է 1.67 օր, իսկ վեցօրյա գրաֆիկով աշխատողը՝ 2 օր արձակուրդ։ Ճիշտ է՝ շատ չի տարբերությունը, բայց վեցօրյայի դեպքում ավել է ստացվում, բազմապատկեք նաև արձակուրդի օրերը։
Իսկ եթե բացի ֆիքսված աշխատավարձից կան նաև հավելավճարներ դա ի՞նչ որ դեր խաղում է, թե՞ ոչ:
Իհարկե, քանի որ միջին ամսական աշխատավարձի հաշվարկում աշխատավարձից բացի ներառվում են նաև հավելավճարները, հավելումները և պարգևավճարները (վերջինս՝ 1/12 չափով):
Աշխատավարձը քարտով է, իսկ հավելավճարները ոչ, այդ դեպքում ինչպե՞ս իմանան հավելավճար եղել է, ինչքա՞ն է եղել, ե՞րբ է եղել:
Վճարման տեղեկագիր չի՞ կազմվել, աշխատողը չի՞ ստորագրել, իսկ դրամարկղի ելքի օրդեր չի՞ եղել: Կանխիկ վճարման դեպքում այդ ամենը պետք է լիներ, և եթե ծրագրով եք աշխատում դրամարկղի շարժը նույնպես պետք է երևար։
Ստորագել է դրամարկղում կանխիկ ստանալուց ինչ-որ թղթի վրա, իր անվան դիմաց գրված գումարի դիմաց ստորագրել է և ստացել է այդ գումարը, ամեն ամիս տարբեր գումարներ են եղել, բայց քանի որ գործատուն չի ուզում վերջնահաշվարկ տալ այդ թղթերը ցույց չի տա աշխատողին, ինչպե՞ս է դա արվելու այդ դեպքում: Կարող է նաև ասել չկա և չի եղել հավելավճար և պարգևավճար։ Ինչպե՞ս վարվել այդ դեպքում:
Եթե շաբաթ օրերին աշխատելու համար վարձատրություն չի եղել, ապա ամենայն հավանականությամբ հավելումներ չեն եղել։ Եթե գրանցված աշխատող է եղել, ապա գործատուն պայմանագիրը լուծելիս պարտավոր էր վերջնահաշվարկ կատարել։
Պարտավոր է, բայց ասում է դու չունես վերջնահաշվարկ, քանի որ չի ուզում տալ։ Ի՞նչ անել այդ դեպքում։
Վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդի հատուցումն է, եթե արձակուրդ չի գնացել, ապա ունի վերջնահաշվարկ։ Եթե վստահ եք, որ կա իրավունքի խախտում, ապա ինչպես նշել եմ արդեն՝
Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:
Եթե գրանցված չի, ապա գործատուի հայեցողությամբ կարող է վերջնահաշվարկ ստանալ, իսկ եթե գրանցված աշխատող է, ապա գործատուն պարտավոր է աշխատողի հետ պայմանագիրը լուծելուց կատարել վերջնահաշվարկ, դա հիմնականում այն գումարն է, որը աշխատողը պետք է ստանար հասանելիք արձակուրդ գնալիս։
Միայն ամենամյա արձակուրդներին է վերաբերում դա, թե՞ աշխատած շաբաթ և կիրակի օրերը, աշխատած տոնական օրերը նույնպես հաշվարկվու՞մ են:
Եթե Ձեր կազմակերպությունը աշխատում է հնգօրյա աշխատանքային գրաֆիկով, և աշխատողը աշխատել է ոչ աշխատանքային օրերին, ապա նրան պետք է վճարվեր ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում պետք է տրամադրվեր վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվեր ամենամյա արձակուրդին։ Եթե նշվածներից ոչ մեկը չի կատարվել, ապա վերջնահաշվարկի ժամանակ կուտակված արձակուրդի օրերը կարող է ավելացվել։
Աշխատում են հնգօրյա գրաֆիկով, բայց ժամանակ առ ժամանակ շաբաթ օրերին կանչել են աշխատանքի և այդ օրերի համար ոչ մի վարձատրություն չի եղել: Դա ինչպե՞ս կարելի է հաշվարկել, և եթե գործատուն ասի չի եղել այդպիսի դեպք, շաբաթ օրերին աշխատանքի չենք կանչել՝ աշխատողը ինչպե՞ս կարող է ապացուցել, որ կանչել են, աշխատացրել են ու չեն վարձատրել:
Օրինական աշխատելու դեպքում վարձատրության բոլոր տեսակները պետք է կիրառվեն։ Վճարման տեղեկագրում ստորագրվել է, բայց ի՞նչ գումարի դիմաց, գուցե հավելումները միացված են եղել աշխատավարձի գումարին։ Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, գրանցվել է, ամեն ինչ օրինական է եղել, ապա վերջնահաշվարկը կարող եք պահանջել գործատուից։
Ինչպես նաև՝
Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Վճարման տեղեկագրում կամ այսպես ասած դրամարկղի գրքում ստորագրվել է միայն պարգևավճարների գումարի դիմաց, երբ ամիսը մեկ ստացել է պարգևավճար (հավելավճար, բոնուս, չգիտեմ ինչպես անվանել)։ Բայց դա աշխատավարձի գումարին միացված չի եղել, քանի որ աշխատավարձը ստացել է քարտով և միշտ նույն գումարը, իսկ այդ պարգևավճարները տարբեր են եղել ամեն անգամ։ Պայմանագիր կնքվել է, գրանցվել է, բայց վերջնահաշվարկ չեն ուզում տալ՝ ասելով, որ չունես վերջնահաշվարկ։
Իսկ եթե աշխատանքից արդեն դուրս է եկել, ի՞նչ իրավական ակտեր (փաստաթղթեր) կարող է պահանջել գործատուից։
Ազատվելիս աշխատողը կարող էր պահանջել ազատման հրամանի օրինակը։ 2 ամսվա ընթացքում փորձեք վերցնել այն գործատուից և բողոքարկել, եթե վստահ եք, որ կա խախտում։
Եվ եթե երկար ժամանակվա աշխատող է, բայց պարզվում է, որ ընթացքում գրանցումից հանել են մի քանի անգամ և որոշ ժամանակ անց նորից գրանցել են, ի՞նչ կարող է անել աշխատողը։ Ասենք, օրինակ, 6 տարվա աշխատող է, բայց վերջում պարզվում է, որ աշխատում է գումարային 3 տարի, քանի որ մի քանի անգամ հանել են գրանցումից։
Վերջում պարզվու՞մ է։ Որպեսզի ազատելուց հետո նորից գրանցեին, պետք է կնքեին նոր պայմանագիր, որտեղ պետք է լիներ աշխատողի ստորագրությունը, առանց ստորագրության չէին կարող մի քանի անգամ ազատել-ընդունել։