Ինչպե՞ս է կատարվում շարունակական բյուլետենի հաշվարկը

Անի.

Բարև Ձեզ:
Եթե աշխատողի բյուլետենի վերջում աշխատանքի ներկայանալու տեղում գրված է շարունակելի՝ նշանակում է, որ պետք է նոր բյուլետեն ստանա և, եթե այո, ապա ինչպե՞ս է տրվում հրամանը, և ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե աշխատողի բյուլետենի վերջում աշխատանքի ներկայանալու տեղում գրված է շարունակելի, ապա նշանակում է, որ կամ պետք է նոր շարունակվող բյուլետեն ստանա և ներկայացնի՝ առանձին թերթիկով, հրամանով ընդամենը պետք է երկարաձգվի ժամկետը ըստ շարուկվող օրերի, իսկ հաշվարկի համար շարունակվող բյուլետենի օրերը վճարվում է լրիվ օրերի համար՝ ելնելով առաջին բյուլետենի միջինի տվյալներից:

Մարիաննա

Բարև Ձեզ, Անի։ Անաշխատունակության թերթիկում սովորաբար նշվում է շարունակելի ստացիոնար բուժումից հետո, որին հաջորդում է ամբուլատոր բուժումը, որի համար տրվում է հերթական անաշխատունակության թերթիկը։ Դուք կարող եք աշխատողին բացակա դնել, հետո երբ կբերի մյուս՝ արդեն փակված թերթիկը, կհաշվարկեք նպաստը բոլոր օրերի համար միասին։ Այս դեպքում հրաման պետք չի։

Անի

Իսկ եթե թերթիկի մեջ ավարտը նշված է ապրիլի 26, դա ի՞նչ է նշանակում, որ այդ օրը ներկայանալու է աշխատանքի, թե՞ այդ օրն էլ է բուլետինի մեջ համարվելու և բացակա ստանալու։

Մարիաննա

Անի ջան, անաշխատունակության թերթիկում նշվում է և՛ ավարտը, և՛ աշխատանքի ներկայանալու օրը, եթե ավարտը նշված է ապրիլի 26, անմիջապես ներքևում պետք է որ նշված լինի՝ «ներկայանալ աշխատանքի ապրիլի 27-ին»:

karine

Եթե անաշխատունակության թերթիկի մեջ ավարտը նշած է ապրիլի 26-ը, նշանակում է 27-ից պետք է դուրս գա աշխատանքի։