Նարե.
Շատ եմ խնդրում հուշել, թե մահացած աշխատողին ինչպես են ազատում տալիս, ի՞նչ կարգով, վերջնահաշվարկ արվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ու՞մ է կատարվելու վճարումը: Մի խոսքով՝ կխնդրեի այս պարագային առնչվող տեղեկատվություն տալ:
Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նարե.
Շատ եմ խնդրում հուշել, թե մահացած աշխատողին ինչպես են ազատում տալիս, ի՞նչ կարգով, վերջնահաշվարկ արվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ու՞մ է կատարվելու վճարումը: Մի խոսքով՝ կխնդրեի այս պարագային առնչվող տեղեկատվություն տալ:
Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև, Նարե: Մահացածի վերջնահաշվարկը կատարվում է համաձայն մահվան վկայականի, որի պատճենը պարտադիր դրվում է աշխատողի թղթերի մեջ: Այդ վկայականի հիման վրա տրվում է հրաման, կատարվում է վերջնահաշվարկ: Գումարը վճարվում է մահացածի ընտանիքի անդամին: Հարցեր լինելու դեպքում գրեք inessa_26 շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:
Բարև Ձեզ, հարգելի Նարե:
Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 127-րդ հոդվածի՝ աշխատողի մահվան դեպքում գործատուն միակողմանիորեն լուծում է աշխատանքային պայմանագիրը աշխատողի մահվան օրվանից:
Ինչ վերաբերում է վերջնահաշվարկին, ապա, ըստ ՀՀ ԱՕ 197-րդ հոդվածի, աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին՝ մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ աշխատանքային երեք օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում չստացված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են ժառանգման:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողի մահվան դեպքում գործատուն միակողմանի լուծում է աշխատանքային պայմանագիրը մահվան օրվանից:
Հրաման կազմեք՝ _______ __________յանի աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ: Հրամանում նշեք՝ «Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 127-րդ հոդվածը՝ հրամայում եմ՝ սույն թվականի _______ ___ից (գրել մահվան օրը) լուծել _______ __________յանի հետ կնքված թիվ ___ աշխատանքային պայմանագիրը: Հիմք՝ մահվան վկայական»:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում Գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ, այսինքն՝ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ: Վերջնահաշվարկի մեջ ներառված է նաև չօգտագործած արձակուրդի համար դրամական հատուցումը:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին՝ մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: