Վաչե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը: ՍՊԸ-ն զբաղվելու է Իրանից ներմուծմամբ, հարկվելու է ԱԱՀ-ով: Պարտադի՞ր է հաշվապահի առկայությունը, թե՞ կարող է այդ ամենը իրականացնել ՍՊԸ-ի տնօրենը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Վաչե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը: ՍՊԸ-ն զբաղվելու է Իրանից ներմուծմամբ, հարկվելու է ԱԱՀ-ով: Պարտադի՞ր է հաշվապահի առկայությունը, թե՞ կարող է այդ ամենը իրականացնել ՍՊԸ-ի տնօրենը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ես կարծում եմ, որ ամեն ոք պետք է զբաղվի իր մասնագիտությամբ։ Հաշվապահը հիմնականում կատարում է հարկային հաշվառման պատասխանատուի պարտականություններ` ապահովելով կազմակերպության հարկային մարմինների հետ հարաբերությունների հուսալիությունը և հնարավոր ֆինանսական խնդիրներից (տուգանքներից) խուսափումը։
Որոշ հարցեր կարող է կատարել տնօրենը, սակայն հաշվապահական աշխատանքը դա մասնագիտական է ամեն դեպքում: Զանգեք, կօգնենք Ձեզ: Իրանից ներմուծումների մասով էլ օգնենք, հեռ.՝ 099455932:
Բարև Ձեզ: Հաշվապահական հաշվառման օրենքի համաձայն կազմակերպության հաշվապահական հաշվառման կազմակերպում է տնօրենը, այսինքն` կազմակերպման պարտականությունը, ինչպես նաև ճիշտ չկազմակերպելու համար պատասխանատվությունը տնօրենինն է: Հաշվապահական հաշվառման մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, եթե տնօրենը տիրապետում է հաշվապահությանը կարող է ինքը վարել հաշվապահությունը, կամ էլ պետք է ընդունի հաշվապահ, որը կվարի հաշվապահական հաշվառումը և պատասխանատվություն կկրի դրա համար։ Նույն օրենքի 10-րդ հոդվածով կա պահանջ, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության, խոշոր կազմակերպության և միջին կազմակերպության գլխավոր հաշվապահը պետք է լինի փորձագետ հաշվապահ կամ աուդիտոր, Ձերը սակայն վերջինիս տակ չի ընկնում։