Ռազ․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ Աշխատողը գնում է արձակուրդ, որը ընկած է ապրիլի 15-ից մայիսի 10-ը։ Ամեն ամսվա պահումները կատարվում է տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ։ Իսկ արձակուրդայինի գումարը ծախս է ճանաչվում առաջի՞ն ամսում, թե՞ ամեն ամսվան համամասնորեն։
Արձակուրդայինի գումարը ծախս է ճանաչվում արձակուրդ գնալու ամսում:
Տիգրան ջան, որ խնդրեմ, օրենքի հղում կտա՞ք:
Հ.152 եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝ 1) հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, հաշվառման հաշվեգրման մեթոդով:
Այսինքն՝ հաշվեգրման մեթոդ ասելով՝ հասկանում ենք ամեն ամսվա ընկած օրերը ծախս է ճանաչվում տվյալ ամսու՞մ։
Հաշվեգրման մեթոդի բացատրությունը կա հարկային օրենսգրքում, կարդացեք:
Ծախս է ճանաչվում ապրիլ ամսում:
Ներսես ջան, որ խնդրեմ, հիմնավորում կտա՞ք:
Հաշվառման հաշվեգրման մեթոդով է իրականացվում հաշվարկը:
Իսկ հաշվեգրման մեթոդը չի՞ ենթադրում իրենից, որ ամեն ամսվա օրերին համամասնորեն պիտի ծախս ճանաչվի տվյալ ամսում:
Ճիշտ եք հասկացել՝ անկախ վճարման ամսաթվից, հաշվեգրվում են ծախսերը դրանք առաջացնող ամսում։
Ապրիլի 15-ից մինչև ապրիլի 30-ը հաշվարկված արձակուրդայինը ծախս է ճանաչվում ապրիլ ամսվա համար, իսկ մայիսի 1-ից մինչև մայիսի 10-ի համար հաշվարկված արձակուրդայինը մայիս ամսվա համար: Մեկ խոսքով համամասնորեն: