Ինչպե՞ս է լրացվում ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող աշխատողի եկամտային հարկի հաշվարկը

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է լրացվում ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող աշխատողի եկամտային հարկի հաշվարկը: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Լրացնում եք աշխատավարձի չափը համապատասխան բաժնում և աշխատած ժամերի քանակը։

Մարինե

Ինչպես բոլորին, աշխատաժամանկի հաշվարկում նշեք իր աշխատած ժամերը: Եվ պետք է հայտը տալուց նշած լինեիք ոչ լրիվ աշխատաժամանակ:

Tigran

Նախ որոշեք ինչքան ժամ է աշխատելու շաբաթական, հնգօրյակ թե՞ վեցօրյակ, ժամավճարը պետք է պահումներով կազմի 560 դրամ, դրանից հետո արդեն ըստ տվյալ ամսվա հաշվարկից ելնելով կլրացնեք հաշվարկի մեջ:

Դիանա

Այսինքն՝ մաքուր ժամավճարը պետք է 560 դրամ լինի՞: Իսկ նվազագույն ժամաքանակ սահմանվա՞ծ է ոչ լրիվ աշխատաժամանակի համար:

Ալլա

Հաշվարկի լրացման կարգը բոլորի համար նույն է, միայն ժամերի քանակն եք լրացնում տվյալ աշխատողի աշխատած ամսաքան ժամերի քանակին համապատասխան։

Էմիլի

Աշխատանքի գրանցելուց առաջ պետք էր նշել, թե աշխատողը լրիվ, թե ոչ լրիվ աշխատաժամանակ է ունենում: Կապ չունի պահումները, բոլորի եկամտահարկը սոց. վճարը նույն կարգով է լինում միայն դրոշանիշային գումարն է, որ կախված է կեղտոտ աշխատավարձի գումարից:

Նաիրա

Աշխատաժամանակին համապատասխան հաշվարկում եք աշխատավարձը, դրանից էլ հաշվարկում եք եկամտային հարկը:

karine

Լրացնում եք ինչպես բոլորինը` աշխատաժամանակի տողում գրեք քանի ժամ է աշխատել։ Աշխատավարձն էլ կլինի դրան համապատասխան։