Ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում

Zeno.

Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Սույն օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:

Հիմա ձեր երկրորդ հարցին անկախ այն հանգամանքից թե դուք ռեզիդենտեք թե չե դուք պետքե վճարեք եկամտահարկ:
Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ` ռեզիդենտ) և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք.
Իսկ սոցի գծով, եթե դուք ոչ ռեզիդենտեք դուք սոց չեք մուծում, եթե չեք ցանկանում իհարկե

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Եկամտահարկ`այո,սոց.վճար`ոչ,կան այլ նրբություններ,որոնք,իմ կարծիքով,Ձեզ համար այնքան էլ դեր չեն խաղա,դիմիր հաշվապահին և չես ունենա ոչ մի դժվարություն,ի միջայլոց մեր հաշվապահների և ազնվությունը և պատասխանատվությունը շատ երկրների հաշվապահների հետ համեմատած,ուղակի բարձր է,այն էլ բառիս բուն իմաստով:Հարգանքներով`Թեմուր Գալստյան…