Hermine.
Բարև Ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին ինչպե՞ս է աշխատավարձ վճարվում, արդյո՞ք պետք է պահպանել նվազագույն աշխատավարձի մասին դրույքաչափերը, և վճարում ենք ամեն ամիս, թե՞ պայմանագիրն ավարտվելուց հետո:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Hermine.
Բարև Ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին ինչպե՞ս է աշխատավարձ վճարվում, արդյո՞ք պետք է պահպանել նվազագույն աշխատավարձի մասին դրույքաչափերը, և վճարում ենք ամեն ամիս, թե՞ պայմանագիրն ավարտվելուց հետո:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Հերմինե, քաղ. պայմանագիրը ենթադրում է կոնկրետ աշխատանքի դիմաց վճարում փոխհամաձայնեցված սկզբունքով և այստեղ նվազագույն հասկացությունը չի գործում: Սակայն, եթե աշխատանքը չի ավարտել և այն շարունակվում է հաջորդ ամիս, ապա Դուք պարտավոր եք այդ գումարը հաշվարկել ըստ օրերի /օրինակ՝ հունիս 20 օր, հուլիս 15 օր/: Դրան համապատասխան հաշվետվություն ներկայացնել ՊԵԿ:
Քաղ-իրավ պայմանագրի մեջ պետք է ծառայության վճարի վճարման պարբերականության մասին նշում կատարվի, այսինքն՝ վճարումը երբ պետք է կատարվի։ Եկամտային հարկի հաշվարկի մեջ այն ներկայացվում է ըստ վճարման։
Քանի որ քաղաքացիաիրավական պայմանագիրը իրենից ենթադրում է կոնկրետ աշխատանքի մեկանգամ կամ անկանոն պարբերականության աշխատանքների իրականացում, ու գործարքային է վարձատրությունը, ապա որպես գործավարձային ժամավճարով վարձատրելու դեպքում պետք է պահպանել օրենքով սահմանված ժամավճարի նվազագույն չափերը, իսկ եթե ըստ կոնկրետ աշխատանք է, ապա վճարման չափը ու ժամկետները պետք է լինեն փոխհամաձայնեցված:
Քաղիրավական պայմանագրի դեպքում վարձատրությունը որոշվում է կողմերի միջև, չկա օրենսդրությամբ սահմանված նվազագույն շեմ։ Պայմանագրում նշեք վարձատրության վճարման կարգը, վճարվելու է ժամավճարային, թե գործավարձային: Ավարտելուց հետո կատարողական ակտ եք կազմում, կատարում պահումները, վճարում բյուջե:
Բարև Ձեզ, ինձ կարո՞ղ եք ուղարկել քաղ․ պայմանագրի օրինակելի ձև և կատարողական ակտի ձև։ նախապես շնորհակալ եմ։
48827785 շնիկ mail.ru
Պայմանագրում հստակ սահմանվում է կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների ցանկը։ Աշխատանքի արդյունքի մատակարարումը վավերացվում է կողմերի միջև կնքվող հանձնման-ընդունման ակտով։ Պայմանագրում սահմանվում են աշխատանքի մեկնարկի ու ավարտի ամսաթվերը, սակայն կատարողն ինքնուրույն է որոշում, թե ինչ գրաֆիկով է աշխատելու։ Վարձատրության չափը, պայմանները (օրինակ՝ կանխավճար և վերջնական մարում հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո) սահմանվում է պայմանագրով։ Վարձատրությունը որոշվում է կողմերի միջև, չկա օրենսդրությամբ սահմանված նվազագույն շեմ։ Պատվիրատուն պարտավոր է կատարել օրենքով սահմանված պահումները պայմանագրով սահմանված վճարից։ Պահումները կատարվում են ՎՃԱՐՄԱՆ ամսում։
Քաղիրավական պայմանագրի դեպքում կոնկրետ կատարվելիք աշխատանքի, ծառայության կատարման համար նշվում է ժամանակաշրջան և դրան համապատասխան վարձատրություն, որի հարկային պարտավորությունը դրված է Ձեզ վրա։