Ինչպե՞ս են փոխկապակցված հաշիվները

Christina.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` ինչպե՞ս են փոխկապակցված հետևյալ հաշիվները 5243, 226, 261, 2252 (որ հաշիվը որ դեպքում է որի հետ թղթակցում), և ե՞րբ և ինչպե՞ս են հաշվանցվում:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արփինե

Եթե ԱԱՀ-ով ապրանք ես գնում, բայց վճարում չես կատարում, ապա ձևակերպում ես.
ԴՏ 261 ԿՏ 521, վճարման ժամանակ 261-ը թղթակցվում է2261-ի հետ`
ԴՏ 2261 ԿՏ 261,
վաճառքի դեպքում առաջանում է ԱԱՀ-ի գծով պարտք բյուջեին`
ԴՏ 221 ԿՏ 5243
բյուջե ավել փոխանցված ԱԱՀ ձևակերպվում է 2252-ով,
որը հետո թղթակցվում է 5243- հետ`
ԴՏ 5243 ԿԴ 2252,
կամ նախօրոք վճարված ԱԱՀ-ն հաշիվը ստանալուց հետո ձևակերպվում է`
ԴՏ 2261 ԿՏ 2252

Christina

Շնորհակալություն, Արփինե ջան:
Բայց ես լավ չհասկացա, ո՞ր դեպքում ենք տալիս ԴՏ2261 ԿՏ 2252, եթե դժվար չի, նորից կբացատրե՞ք:
Եվս մեկ հարց եմ ուզում տալ, ինչ թղթակցություններ ենք տալիս չհաշվանցվող ԱԱՀ-ի մասով /օրենքին համաձայն ԱԱՀ վճարող անձինք,որոնք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, պարզեցված հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում` մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները: իսկ մեր կազմակերպությունը իրականացնում ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ/:
Կանխավ շնորհակալություն:

Արփինե

Կամ նախօրոք վճարված ԱԱՀ-ն հաշիվը ստանալուց հետո ձևակերպվում է`
ԴՏ 22613 ԿՏ 2252 դա երևի քեզ պետք չի, կապված է ներմուծման հետ: