Մառա․
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս են վարում տաբելը, և ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված տաբել չվարելու համար:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մառա․
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս են վարում տաբելը, և ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված տաբել չվարելու համար:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Օրենքով տաբելը լրացնում են ամեն օրվա համար աշխատակիցների հաճախումների հիման վրա: Սա հիմք է հանդիսանում աշխատավարձի հաշվարկման համար:
Տաբելն անհրաժեշտ է Ձեզ աշխատողի աշխատած օրերն ու ժամերը հստակ տեսնելեւ համար, տաբել չվարելու համար պատասխանատվություն նախատեսված չէ։
Տաբել վարելը վաղուց պարտադիր չէ, ուղղակի անհրաժեշտ է նրա համար որպեսզի աշխատավարձ հաշվեք, եթե ունեք այլ հնարավորություն, օրինակ քարտերով մուտք աշխատավայր կամ այլ տարբերակ։
Գործատուն պարտավոր է ստույգ հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը, ըստ որի՝ կապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Աշխատանքային օրենսգրքի 17-րդ գլխով /Աշխատաժամանակը/սահմանված նորմերի պահանջների կատարումը։
Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:
Ինչպե՞ս են վարում տաբելը, ձեռքով կամ համակարգչով ըստ փաստացի հաճախումների տվյալների: Տաբելի վարումը կամավոր է ու պատասխանատվություն նախատեսված չէ:
Տաբել վարելու համար պատասխանատվություն նախատեսված չէ, տաբելը վարում են աշխատաժամանակը համակարգելու, հաշվարկը ճիշտ կատարելու համար: