Ինչպե՞ս դրամարկղային գրքում գրանցումներ կատարել ծախսերի մասով

Մելինե.

Սիրելի հաշվապահներ, հարցս այսպիսին է։ ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է նոյեմբեր ամսին, ՀԴՄ ձեռք է բերել փետրվարին, և հետևաբար ՀԴՄ-ով գումար դրամարկղ մուտք է եղել փետրվարից, սակայն դեկտեմբեր, հունվար ամիսներին ՍՊԸ-ն կատարել է ծախսեր /վճարել է աշխատավարձ, եկամտային հարկ, և ձեռք է բերել գործունեության թույլատվության լիցենզիա/, որոնց դիմաց վճարել է կանխիկ։ Հիմա հարց, եթե դեկտեմբեր, հունվար ամիաներին փաստցի դրամարկղում գումար չի եղել, ինչպե՞ս այդ ծախսերի մասով դրամարկղային գրքում գրանցումներ կատարվի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այդ ծախսերը կատարել եք ոչ թե մուտքերի հաշվին այլ կանոնադրական կապիտալի կամ հիմնադրի կողմից ներդրված միջոցների, այո կարող է լինել որ հենց առաջին ամսվանից մուտքեր չլինեն որոշ ժամանակ: Դրամարկղային գրքում գրանցումները չպետք է միայն ՀԴՄ-ի մուտքերով որոշվեն, դա կանխիկով գործարքների մի մասն է ընդամենը:

Meline

Շնորհակալ եմ շաատ արձագանքելու համար։ Հիմնադիրների կողմից դրամարկղում որպես կանոնադրական կապիտալ ընդամենը 10 000 դրամ է ներդրվել, սակայն կատարված ծախսերը ավելի շատ են։ Հաշվարկային հաշիվ չեն ունեցել։ Փաստը այն է, որ դեկտեմբեր, հունվար ամիսներին ՍՊԸ֊ն աշխատել է, վարձավճարները հավաքագրել է (կաբելային ինտերնետի), դրանով ծախսեր է կատարել, սակայն հդմ չի ունեցել, շրջանառությունը 0 է ցույց տվել, և հիմա ի՞նչ անեմ այդ ծախսերի մասով։

Tigran

Կամ կատարեք կանոնադրական կապիտալի ավելացում, կամ փոխառության տրամադրում ընկերությանը հիմնադրի կողմից: Մուտքերը գոնե հնարավորության դեպքում հետին թվով դրամարկղային մուտքի օրդերներ կազմեք, իսկ շրջանառության մասով ճշտված հաշվարկ ներկայացրեք, կգնան մարդկանց տներ կհարցնեն վճարում կատարել թե ոչ ու կպարզվի այն ինչ գրել եք: Չեք գրել որ հարկման համակարգում եք գործում, եթե դեկտեմբերին մուտքեր եղել են ուրեմն շրջհարկի պարտավորություն կառաջանա:

Nerses

Եթե ՍՊԸ գրանցվել է նոյեմբերին ապա կանոնադրական կապիտալում ներդրվել է գումար որով կատարվել են ծախսերը, եթե ծախսերը փաստացի դրամարկղում չեն եղել ապա հաշվի վրա պետք է արտահայտված լինեն, Ձեր նշածով կանխիկ է կատարվել վճարումները այսինքն դրամարկղից, ըստ դրա վճարները կատարվել են դրամարկղից և պետք է կազմվի դր. ելքի օրդեր և հիմնավորվի գործարքը:

Meline

Շնորհակալ եմ շաատ արձագանքելու համար։ Հիմնադիրների կողմից դրամարկղում որպես կանոնադրական կապիտալ
ընդամենը 10 000 դրամ է ներդրվեյ, սակայն կատարված ծախսերը ավելի շատ են։ Հաշվարկային հաշիվ չեն ունեցել։ Փաստը այն է, որ դեկտեմբեր հունվար ամիսներին սպը֊ն աշխատել է, վարձավճարները հավաքագրել է (կաբելային ինտերնետի), դրանով ծախսեր է կատարել, սակայն հդմ չի ունեցել, շրջանառությունը 0 է ցույց տվել, և հիմա ինչ անեմ այդ ծախսերի մասով՞