Բարև Ձեզ: 2020թ-ին հարկվել եմ շրջանառության հարկով: 2021թ․ հունվարին ներկայացրել եմ հայտ միկրոձեռնարկատիրական սուբյեկտ համարվելու համար: Հիմա ուզում եմ դադարեցնեմ միկրոձեռնարկատիրական գործունեությունը և կրկին աշխատեմ շրջհարկով: Լրացրեցի 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ձևը, բայց համակարգը կարմիր գույնով այսպիսի հազորդագրություն է տալիս՝ “Հայտարարություն կարող եք ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը”: Հաշվետվության ձևերի մեջ չեմ գտնում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու մասին հայտարարության ձև: Խնդրում եմ՝ ասեք, ի՞նչ անեմ:
Ըստ օրենքի այո, Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է այդպիսին համարվելուց, եթե` հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` այդ հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:
Հաշվեք, թե երբ եք ներկայացրել միկրոյի հայտարարությունը, դրան հաջորդող օրը նշեք որպես շրջանառության հարկ վճարող համարվելու օր, երևի կստացվի կամ դիմեք ՊԵԿ:
Լրացրեք հայտարարություն անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, այնուհետև գործունեությունը վերսկսելու հայտարարություն տվեք և լրացրեք շրջհարկով աշխատելու մասին հայտը։ Կարծում եմ կհաջողվի կամ զանգեք 060544444