Միքայել.
Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս է արդեն գրանցել եմ ԱՁ, սակայն ոչինչ չեմ արել, ոչ մի գործողություն ԱՁ-ն գրանցելուց հետո, միայն վճարել եմ 3 200 դրամ, եթե ճիշտ եմ հիշում, գրանցման համար: Ինձ ասացին, որ եթե գործունեություն չի լինելու դեռ, ավելի լավ է կասեցնել, որպեսզի ավելորդ խնդիրներ չլինեն: Կարո՞ղ եք ասել` ինչպես կասեցնել ԱՁ-ն, և արդյո՞ք ինչ-որ հաշվետվություն պետք է ներկայացնել կամ վճարում կատարել: Նախապես շնորհակալություն:
Բարև Ձեզ:
ԱՁ-ն գրանցելու պահից սկսած Դուք պետք է կատարեիք ԱՁ-ից սոց. վճարը՝ յուրաքանչյուր ամսվա համար 5 000 դրամ՝ անկախ նրանից աշխատում եք, թե ոչ: Դադարեցնելու համար մոտենում եք հարկային և դադարեցման դիմում եք տալիս, բայց եթե ԱՁ-ի սոցերը չվճարեք, Ձեզ մոտ պարտք ցույց կտա, և չեն դադարեցնի, կամ էլ կարող եք ժամանակավոր դադարեցման դիմում տալ, երկու դեպքում էլ ԱՁ-ի վկայականը հանձնում եք:
Բարև Ձեզ: Ա/Ձ կասեցնելուց հետո էլ պետք է ամսական 5 000 վճարենք, թե՞ կասեցնելուց հետո էլ չենք վճարում: