Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում

Մաշա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հիմնադրամը հիմնադրվել է 2021թ. 03.03-ին և որևէ գործունեություն չի իրականացրել, սակայն հիմադրվելուց հետո չի հաշվառվել հարկ վճարողների էլեկտրոնային համակարգում: Տեղյակ եմ, որ մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացվի 240 հաշվետվաձևը: Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում, արդյո՞ք կա տույժ, տուգանք, որ մինչ օրս գրանցված չենք, և արդյո՞ք պետք է որևէ հայտ ներկայացվեր հարկատեսակի մասին, ինչպես նաև կխնդրեմ այլ հեշվետվությունների ու վճարների մասին նույնպես մեկնաբանեիք: Սիրելիներս, հաշվապահ չունենք։ Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ձեր գրած հարցը շատ ընդարձակ է , պետք է ունենաք հաշվապահ, որ բոլոր հարցերը հերթականությամբ պարզանբանվի, քանի որ մեկ տարուց ավել ձեր մոտ բաց թողնված ժամկետ է , որ դուք չեք իրականացրել ոչ մի գործողություն այդ կազմակերպության գծով, հնարավոր են և տույժեր և տուգանքներ լինեն։ Երբ գրանցում եք իրավաբանական անձ, դա ավտոմատ կերպով գրանցվում է հարկայինում, և քանի որ գործունեության դադարեցում չեք տվել, այն համարվում է գործող, որի գծով ոչ մի հաշվետվություն և հաշվարկ չեք ներկայացրել անկախ նրանից գործունեություն իրականացրել եք, թե՝ ոչ։

Մաշա

Ալլա ջան, ցավոք դեռ հիմնադրամը վճարելու հնարավորություն չունի հաշվապահին, խնդիրը դրանումն է։

Tigran

Ավելի լավ է դիմեք հաշվապահի, որ համ հաշվետվությունների համակարգում գրանցման հարցը լուծվի, համ էլ հաշվետվությունների,որոնք երկուսն են շահութահարկի ու հիմնադրամի գործունեության տարեկան:

Մաշա

Շնորհակալ եմ, բայց հաշվապահ դեռ ցավոք ընդունել չենք կարող:

karine

Եթե հաշվապահ չեք կարող ընդունել, խորհուրդ կտամ կարգավորել նախորդ տարվա զրոյական հաշվետվությունները, հանձնել մինչև 20,04,22թ․ տարեկան հաշվետվությունները և ժամանակավորապես դադարացնել գործունեությունը։
Ինքնուրույն փորձեք մուտք գործել էլեկտրոնային համակարգ։

Մաշա

Շնորհակալ եմ Կարինե ջան, առավոտյան կմոտենամ հարկային կճշտեմ՝ ինչ կարող եմ անել, իսկ նույնականացման քարտով մեկին ինչպե՞ս լիազորեմ, որ մտնի։ Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար։

Tigran

Հաշվապահ ընդունել այս պահին եթե չեք կարող ոչինչ, բայց գոնե այդ բացերը փակեք: Նույնականացման քարտով մեկին լիազորելու համար նայեք դուք եթե կարող եք օգտվող լիազորի կոդը ստացեք կամ գնում եք հարկային գրասենյակ ու թղթայինով համ հաշվետվությունների պայմանագիրը կնքում ու ստացված կոդով լուծում հաշվետվություն ներկայացնողի գրանցման հարցը համակարգում։ 

Մաշա

Շնորհակալ եմ

Karine

Հարկայինում այդ մեկին լիազորեք։