ԱԶ-ն նոր եմ բացել, չե՞ք ասի՝ ինչպե՞ս օնլայն դիմեմ և դառնամ շրջանառության հարկ վճարող։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
ԱԶ-ն նոր եմ բացել, չե՞ք ասի՝ ինչպե՞ս օնլայն դիմեմ և դառնամ շրջանառության հարկ վճարող։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պետք է դիմեք հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժին կամ https://file-online.taxservice.am/pages/onlineuser/confirmEmail.jsf;jsessionid=AB6B3715A08CCF56CBE8DF609807BF9A.fileonline1 հղմամբ անցնելով ձեռք բերեք օգտվողի անուն, գաղտնաբառ: Այնուհետև ստացված գաղտնաբառով մուտք արեք և հաշվետվություններ ցանկից ներկայացրեք 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն հաշվետվաձևատեսակը:
Ամեն դեպքում դիմեք տեղեկացված անձի, քանի որ առկա են հաջորդական փոխկապակցված քայլեր:
Ավելի լավ է զանգեք դա գրելով այն չի, անելու քայլեր կան, 099455932:
Պետք է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներկայացնեք շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն՝ ձև 201։
Որպեսզի կարողանաք տալ հայտարարություն, պետք է կարողանաք մուտք գործել էլեկտրոնային համակարգ, պետք է ունենաք էլ․ ստորագրության իրավունք, և գրանցվեք որպես լիազոր անձ։
Հարկային մարմնից ստացեք օգտվողի անունը, գաղտնաբառը, ակտիվացրեք Ձեր նույնականացման քարտը, հետո մուտք գործեք taxservice, հաշվետվություններ բաժինը, ձև 201-ը լրացրեք, ստորագրեք, ուղարկեք:
Վերը նշվածներին ավելացնեմ նաև, որ ձև 201-ը ՊԵԿ պետք է հանձնեք ոչ ուշ Ա/Ձ գրանցելուց 20 օրվա ընթացքում։
Շատ շնորհակալություն։ Կարծես թե ստացվեց։
1. Գտնում եք Ձեր ID քարտի PUK/PIN կոդը:
2. list.am-ից գնում եք card-reader. մոտ 5 000 դրամի կարգի է:
3. Հետևում եք https://www.ekeng.am/ ի ցուցումներին, վճարում եք 3 000 դրամ ու գրանցում եք թվային ստորագրությունը:
4. Գնում եք https://file-online.taxservice.am/pages/onlineuser/confirmEmail.jsf;jsessionid=AB6B3715A08CCF56CBE8DF609807BF9A.fileonline1 հղումով ու գրանցում եք Ձեր ընկերությունը հարկայինում։
5. Ավելացնում եք օգտագործող և օժտում եք նրան լիազորություններով, կարող եք ինքներդ Ձեզ ավելացնել:
6. Մուտք է գործում արդեն նոր ավելացրած լիազորված օգտագործողի տվյալներով ու դիմում եք 201 ձևով, որ հանդիսանաք 5% շրջանառության հարկ վճարող։