Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Յուրա.

Բարև ձեզ։ Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը, հիմնական, թե՞ երկրորդ աշխատավայրից պետք է կատարվեն հաշվարկը և վճարումները, և ի՞նչ փաստաթղթեր են պետք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:

Ալլա

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուներից մեկը (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ): Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտ ընդունելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի համար հիմք է համարվում անաշխատունակության թերթիկը, իսկ այլ գործատուների համար` անաշխատունակության թերթիկի՝ սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը: