-Որոշել եմ բիզնեսով զբաղվեմ

-Լավ բան ես մտածել։ Իսկ լավ հաշվապահ գտե՞լ ես։ Իմ գործերով մեր ընկերն ա զբաղվում, հիմա համարը…

-Ի՞նչ հաշվապահ, ես կանեմ ամեն ինչ, էնտեղ առանձնապես անելու բան էլ չկա, մի հատ “կնոպկա” չի՞

-Մի հատ էս ռիսկերին ծանոթացիր, իմացիր՝ ինչու՞ է քեզ անհրաժեշտ լավ հաշվապահ, հետո նոր կասես՝ արժի՞ խնայել հաշվապահական ծառայությունների վրա․

  • Չներկայացված կամ վերջնաժամկետից հետո ներկայացված հարկային հաշվետվություններ և հաշվարկներ, դրա հետևանքով առաջացող տույժեր և տուգանքներ
  • Սխալ պատրաստված հարկային հաշվետվություններ և հաշվարկներ, դրա հետևանքով առաջացող տույժեր և տուգանքներ
  • Սխալ հաշվարկված հարկեր և վճարներ
  • Հաշվապահական հաշվառման բացակայություն
  • Գործընկերների հետ պարտավորությունների հաշվառման բացակայություն

Համ էլ տես, թե ինչ են գրում հաշվապահները մեկնաբանություններում 👇

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմինե

Անշուշտ, հաշվապահական ոլորտի հարցերը շատ ավելի խորն են, քան պարզապես “կնոպկա” սեղմելը։ Տեղեկատվություն հավաքելը և ճիշտ հաշվետվություններ պատրաստելն անհրաժեշտ է ոչ միայն հարկերի ճշտությունը ապահովելու համար, այլև բիզնեսի կայունությունը պահպանելու համար։ Նյութում ներկայացված ռիսկերն ու դրանց հետևանքները շատ առարկայական են, և դրանք մեծ ներդրում կարող են ունենալ բիզնեսի հաջողության կամ ձախողման մեջ։

Հատկապես բիզնեսի սկզբնական փուլերում պետք է հասկանալ, որ փոքր խնայողությունները երկարաժամկետում կարող են բերել մեծ խնդիրների։ Հաշվապահներն օգնում են նախապատրաստել հարկային հաշվետվություններն ու հաշվարկները ճիշտ ու ժամանակին, պաշտպանում են բիզնեսը տուգանքներից, թյուրիմացություններից և ավելորդ ռիսկերից։

Tigran

Հատկապես այս տարի, որ էտքան շատ օրենսդրական փոփոխությունների հետ գործ ունենք,

Արման

Բիզնես սկսելուց առաջ լավ հաշվապահ գտնելը իսկապես կարևոր է՝ ռիսկերից խուսափելու և սխալներից զերծ մնալու համար: