Մեսրոպ.
Հարգելի հաշվապահներ, մի դժվար հարց տամ 🙂
Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը: Նկատի ունեմ` եթե կողմերի միջև վստահություն կա, և ամեն ինչ պայմանավորվում է բանավոր, օրենսդրական տեսանկյունից պայմանագրի ինչ-որ անհրաժեշտություն կա՞: Նկատի ունեմ` դրա հետ կապված վարչական տույժեր, կամ պարտադի՞ր է դա:
Եթե Ձեր մատուցած կամ Ձեզ մատուցվելիք ծառայությունը կրում է շարունակական բնույթ, ապա պետք է լինի պայմանագիր, որով կկարգավորվեն Ձեր համատեղ աշխատանքի շատ նրբություններ: Պայմնագիր չունենալու համար ոչ մի տույժ կամ վարչական չի նախատեսվում, բայց պայմանագիրը ինքը համարվում է իրավական ակտ և ցանկալի է:
Պարզ է, Տաթև ջան, շնորհակալություն, իսկ կարո՞ղ եք օրենքների ինչ-որ կետեր ասել ծառայությունների մատուցման պայմանագրին վերաբերվող:
Պայմանագրիրը պարտադիր է: Եկամտահարկի մասին օրենքում ասվում է, որ պայմանագիր չլինելու դեպքում կիրառվում է եկամտահարկի 11տոկոս, առանց նվազեցումների: