Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը կորոնավիրուսով է վարակվել՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, հրաման պե՞տք է տրվի, թե՞ ոչ, ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի վճարումը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը կորոնավիրուսով է վարակվել՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, հրաման պե՞տք է տրվի, թե՞ ոչ, ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի վճարումը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դա համարվում է ժամանակավոր անաշխատունակություն, պետք է բյուլետեն բերի, բացակա է համարվելու մինչև չբուժվի:
Բուժ հաստատությունը տրամադրում է հիվանդության թերթիկ, հաշվարկում եք ստանդարտ ձևով:
ժամանակավոր անաշխատունակություն է համարվում և բյուլետենի համաձայն վճարվում է ըստ կարգի:
Իրեն հետ շփված գործընկերները պետք է ինքնամեկուսանան:
Ըստ հիվանդության թերթիկի պետք է հաշվարկվի հիվանդության նպաստ:
Վարձու աշխատողին բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկի հիման վրա գործատուն կարող է հաշվարկել, նշանակել և վճարել անաշխատունակության նպաստ:
Հաշվարկելու և վճարելու եք բժշկի կողմից տրամադրած անաշխատունակության թերթիկի հիման վրա։
Վարձու աշխատողի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա գործատուն կարող է հաշվարկել, նշանակել և վճարել անաշխատունակության նպաստ: Ընդ որում անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ 7-րդ աշխատանքային օրվանից սկսած` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Պետք է բժշկի կողմից տրամադրվի անաշխատունակության թերթիկ և դրա հիման վրա վարձատրվի։
Վարձու աշխատողը պետք է ներկայացնի հիվանդության թերթիկ վերջինիս հիման վրա էլ պետք է կատարվի հաշվարկներ և վճարումներ:
Բարև Ձեզ, covid-19 անաշխատունակության թերթիկը հաշվարկվում է 80%-ով, թե 100%-ով:
Նույն տրամաբանությամբ ինչ մյուս դեպքերի հիվանդաթերթիկները՝ 80 տոկոսով: