Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասեք, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հարկային տեսչություն այն մասին, որ ընկերությունը նոր հաշվապահ է ընդունել աշխատանքի: Շնորհակալություն:
Հարկայինին ներկայացնում եք, որ ձեզ մոտ տեղի է ունեցել գլխավոր հաշվապահի փոփոխություն, կամ նոր գլխավոր հաշվապահ եք ընդունել, լրացնում եք ձևաթերթիկը, կազմակերպության տնօրենի ստորագրությունով, կնիքով, բնակային տվյալներով և ամենաուշը 2 ամսվա ընթացքում ներկայացնում տեսչություն:
Կարծեմ այդ ձևը հենց իրենք են տրամադրում` “անձնագրային տվյալների մասին” թերթիկ է, եթե չեմ սխալվում:
Հարկայինին ներկայացնում եք, որ ձեզ մոտ տեղի է ունեցել գլխավոր հաշվապահի փոփոխություն, կամ նոր գլխավոր հաշվապահ եք ընդունել, լրացնում եք ձևաթերթիկը, կազմակերպության տնօրենի ստորագրությունով, կնիքով, բնակային տվյալներով և ամենաուշը 2 ամսվա ընթացքում ներկայացնում տեսչություն:
Ոչինչ էլ կարող եք չներկայացնել, նման պահանջ ոչ մի օրենքով չկա: