Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ Ա/Ձ որտե՞ղ կարող է կնիք հանել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպես նաև սերտիֆիկատ: Կոսմետոլոգիական կենտրոն է լինելու: Շնորհակալ եմ նախապես:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ Ա/Ձ որտե՞ղ կարող է կնիք հանել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպես նաև սերտիֆիկատ: Կոսմետոլոգիական կենտրոն է լինելու: Շնորհակալ եմ նախապես:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ա/Ձ կարող է կնիք հանել որտեղ ցանկանա, նայեք հայտարարարություններով, անհրաժեշտ են պետ. ռեգիստրի վկայականը ու գումար: Ի՞նչ սերտիֆիկատ նկատի ունեք, կասե՞ք:
Կոսմետոլոգիական ծառաայություններ մատուցող սալոն է, որը նաև աշակերտներ է պահում:
Քանի որ աշակերտներ եք պահելու, ապա դիմեք ԿԳՄՍՆ թող պարզաբանեն, թե այդ դեպքում համարվում է Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացում, թե լիցենզիայի կարիք չկա:
Կնիք ձեռք բերելու համար անհրաժեշտ է պետ.ռեգիստրի վկայականը, գումարի չափը կախված ինչպիսի կնիք եք ցանկանում ունենալ:
Բարև Ձեզ:
Կարող եք այցելել Վաղարշյան 12՝ Ակցեռնի շենք, դիմել Բիզնես մեկ պատուհանին, նրանք տրամադրում են կնիքներ, Ֆեյսբուքով կարող եք նաև նրանց հեռախոսահամարը գտնել և զանգահարել: