Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կիսաֆաբրիկատներ արտադրելու, վաճառելու և առաքելու համար

Արթուր.

Խնդրում եմ տրամադրել տեղեկություն` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կիսաֆաբրիկատներ արտադրելու և խանութներին ու առաքումով վաճառելու համար։ Որպես արտադրական տարածք կարո՞ղ է արդյոք ծառայել բնակարանը, որտեղ մարդ չի ապրում, միայն այդ գործունեությունն է, և կարող է արդյո՞ք այդ տեսակը գործել միկրոձեռնարկատիրության դաշտում։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Գրանցվեք ԱՁ, Ձեզ անհրաժեշտ է սննդի անվտանգության տեսչությունից թույլտվություն, պետք է գործեք շրջհարկի դաշտում, եթե մանրածախ է կատարվելու վաճառքը, ապա հդմ, խանութների դեպքում պետք է դուրս գրեք հաշիվ ապրանքագիր: Բնակարանը՝ այո, կարող է ծառայել որպես արտադրական տարածք, եթե հարևան բնակարանների իրավունքները և առողջությունը պահպանվում է:

Լիլիթ

Կներեք՝ կիսաֆաբրիկատները դրոշմավորման ենթակա չեն չէ՞:

Gevs

Հարգելի Արթուր, Ձեր նշված միջոցառումների դեպքում չեք կարող աշխատել որպես միկրոձեռնարկատեր: Անհրաժեշտ է գրանցվել որպես Ա/Ձ և կգործեք շրջ. հարկի դաշտում: Մնացած գործընթացը մասնագիտական է:

Իննա

Առաջին քայլով պետք է պետ. ռեգիստրում գրանցվել որպես Ա/Ձ, հետո սննդի տեսչությունից ստանալ տարածքի և գործունեության իրականացման համապատասխանության թույլտվություն։ Այդ գործունեությունը համարվում է արտադրություն և վաճառք՝ միկրոյի դաշտում չեք կարող գործել։ Անհրաժեշտ է ունենալ նաև ՀԴՄ:

Ալլա

Քանի որ արտադրություն եք լինելու կարող եք գործել միկրոյի դաշտում:

Tigran

Այո, կարող եք գործել միկրոձեռնարկատիրության դաշտում՝ մինչև 24 մլն տարեկան շրջանառության շեմը։ Որևէ կարգավիճակով գրանցվել պետք է, բնակարանը կամ տարածքը պետք է սանիտարական պահանջները ապահովի, սննդի անվտանգության տեսչությունում գրանցումը պարտադիր է։ Առաքումով վաճառելու համար ՀԴՄ է պետք գալու։ Կարող եք զանգել 099455932:

karine

Կիսաֆաբրիկատի արտադրությունը և վաճառքը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն։ Գրանցեք Ա/Ձ, հայտարարություն ներկայացրեք գրանցվելու օրվանից 20 օրվա ընթացքում։ Եթե միայն խանութների միջոցով եք իրացնելու ՀԴՄ հարկավոր չէ։ Բանկում հաշիվ բացեք և աշխատեք փոխանցումով։ Որպես արտադրական տարածք կարող է ծառայել նաև բնակարանը։

Anushik

Այո, կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Պետք է որպես ԱՁ հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով 257. հաշվետվաձևատեսակը և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարել միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար:
Արտադրանքի վաճառքից հասույթը հիմնավորելու եք հաշիվ վավերագրերով, տեղում վաճառքի պարագայում՝ նաև ՀԴՄ-ով:

Աննա

Առաջին քայլով պետք է գրանցվեք պետական ռեգիստրում ստանաք իրավական կարգավիճակ, հայտ պետք է ներկայացնեք էլեկտրոնային տարբերակով, որ կարողանանք աշխատել միկրո դաշտում քանի դեռ 24 մլն դրամի շեմը չեք հատել: Պետք է ունենաք սննդի տեսչությունից լիցենզիա նման գործունեության համար: Բնակարանը վարձակալական հիմունքներով կարող եք օգտագործել, որպես գոծունեության իրականացման վայր: Եթե աշխատելու եք մանրածախ սկզբունքներով, ապա պետք է ձեռք բերեք նաև նոր սերնդի ՀԴՄ: Իսկ եթե միայն իրավաբանական անձանց հետ եք աշխատելու, ապա պետք է դուրս գրեք հաշիվ ապրանքնագեր: Եթե ունենալու եք աշխատողներ, ապա պետք է հարկային հաշվետվություններ հանձնեք և գրանքցեք որպես վարձու աշխատողներ: