Accountant.am

Նարեկ․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. կազմակերպությունը զբաղվում է սպասարկման ծառայություն մատուցելով, լինում են դեպքեր, երբ բացի սպասարկելը անհրաժեշտ է լինում տեղադրել ինչ-որ դետալներ, շարժիչ և այլն, նման դեպքում նյութերը գնում է այլ կազմակերպությունից և տեղադրում է իր կողմից սպասարկվող կազմակերպությունում, կազմվում է կատարողական ակտ՝ նշելով նյութերի գինը և աշխատանքը։ Հարցս հետևյալն է՝ ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրել. 1. ծառայություների մատուցման հաշիվ՝ նշելով կատարողական ակտի ընդհանուր գումարը, թե՞ առանձին հաշիվներ՝ մեկը ապրանքների մատակարարման, մյուսը՝ աշխատանքի/ծառայությունների մատուցման հաշիվ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ծառայություների մատուցման հաշիվ պետք է գրեք, կարծում եմ առանձին տողերով կարող եք գրել մասերը, աշխատանքն էլ առանձին, եթե առանձին ապրանքների հաշիվ գրեք կստացվի նաև առևտրով զբաղվել,

Նարեկ

Տիգրան ջան կա կատարողական ակտ,որտեղ երևում է առանձին դետալների անվանումը և գինը,ինչպես նաև աշխատանքը,եթե մի տողով գրենք այդ բոլորի ընդհանուր գումարը ծառայությունների հաշվում և նշենք լրացում տողում համաձայն կատարողական ակտի,նորմալ է?

Tigran

կարելի է, լրացուցիչ տվյալներում ինչ հարմար է դրանք կարճ գրեք

Nerses

Ծառայության մատուցման հաշիվ գրեք