Ի՞նչ տեղեկանք պետք է վերցնել գյուղապետարանից ձեռքբերման 20% եկամտային հարկից ազատվելու համար

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Գյուղացուց ձեռք է բերում գյուղատնտեսական արտադրանք՝ խոզ:
Հարց 1: Շուկայից ձեռքբերման 20 % եկամտային հարկից ազատվելու համար գյուղապետարանից ի՞նչ տեղեկանք պետք է վերցնի: Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել: Եվ այդ դեպքում ձեռքբերումը կարո՞ղ է հանդիսանալ ծախս և նվազեցվել շահութահարկից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գոհար

Գյուղապետարանից վերցնում եք տեղեկանք, որ Դուք զբաղվում եք անասնապահությամբ (պահում եք կով կամ խոզ) դրա հիման վրա կազմում եք գնման ակտ, կցում բժշկի թուղթ, բայց 20% չհարկվելու համար պետք է ամբողջական մարմինը գնեն, որ գյուղատնտեսական մթերք համարվի:

Tigran

Գյուղապետարանից տեղեկանք վերցնելու կարիք չկա, դա Ձեր մասը չի: Պետք է կազմել փաստաթուղթ, որտեղ նշված կլինի վաճառողի անուն, ազգանունը, բնակության վայրի տվյալները, ապրանքը: Այդ դեպքում ձեռքբերումը կարող է հիմք հանդիսանալ ծախս և նվազեցվել շահութահարկից:

Nerses

Այո, եթե փաստաթղթերով հիմնավորվում է, թե որտեղից և ումից եք ձեռք բերել, ապա շահութահարկից նվազեցվող ծախս է:

Ալլա

Բայց միևնույն է ֆիզ. անձից ձեռք բերված ապրանքի համար պետք է վճարել 10 տոկոս եկամտային հարկ:

Karine

Գյուղապետարանը հարկերից ազատման տեղեկանք չի տալիս։ Դա դուք պետք է հիմնավորեք Ձեր ծախսերը գնման ակտով, որ կարողանաք ծախսերը նվազեցնել։

Anushik

Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող (չհարկվող) եկամուտներ են համարվում նաև գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված ֆիզիկական անձանց՝ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները:
ՀՀ ՀՕ, հոդված 55, մաս 13. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող գյուղատնտեսական արտադրանքի, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող գյուղատնտեսական արտադրանքի գծով առաջացող ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, եթե դրանցում առկա են 55-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները:
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե սույն հոդվածի 2-րդ մասով և Օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ: