Անուշ․
Բարև, հարգելիներս, մի խնդրանք ունեմ՝ ուզում եմ իմանալ, թե ինչ պետական վճարումներ են կատարում ավտոլվացման կետ ունեցող անձիք, որպես ԱՁ, Նշեմ, որ սահմանամերձ գյուղ է, և ազատված է հարկերից։ Նախապես շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անուշ․
Բարև, հարգելիներս, մի խնդրանք ունեմ՝ ուզում եմ իմանալ, թե ինչ պետական վճարումներ են կատարում ավտոլվացման կետ ունեցող անձիք, որպես ԱՁ, Նշեմ, որ սահմանամերձ գյուղ է, և ազատված է հարկերից։ Նախապես շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ավտոլվացման կետը կարող է աշխատել նաև միկրոձեռնարկատիրության համակարգով, նայած, թե Դուք որը կնախընտրեք՝ շրջ. հարկով աշխատելը, թե միկրոձեռնարկատիրությամբ:
Շրջ. հարկի դեպքում՝
Եթե սահմանամերձ շրջան է, ԱՁ-ի մասով շրջ. հարկ և շահութահարկ չի վճարվում, միայն տարեկան 60 000 դրամ սոց. վճար և 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Եթե աշխատողներ ունեք, նրանց մասով՝ աշխատավարձից 23 % եկամտահարկ, 2,5 % սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար:
Միկոձեռնարկատիրությամբ աշխատելու դեպքում՝
ԱՁ-ի մասով միայն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար, բայց ստաժ չի հաշվարկվում: Եթե աշխատողներ ունեք, նրանց մասով 5 000 դրամ եկամտահարկ, 2,5 % սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար:
Պարզաբանման համար կարող եք զանգահարել 043 00 30 60:
Աշխատավարձից վճարվող և դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի և սոցիալական վճարի պարտավորությունից ազատված չեք, նաև դրոշմանիշային վճարներ վճարելու պարտավորությունից: